«Մենք բարեխղճորեն կատարում ենք մեր ստանձնած պարտավորությունները և հույս ունենք, որ գործընկերները՝ թե՛ կազմակերպության շրջանակում, թե՛ երկկողմ ձևաչափով, նույնքան բարեխղճորեն կկատարեն իրենց պարտավորությունները, թեև, ցավոք, վերջին ամիսներին տեսնում ենք հակառակը»։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Հայաստանի վերաբերյալ ԵԱՏՄ վերջին զեկույցի մասին հարցին։ Նախարարի խոսքով՝ զեկույցը բավականին ծավալուն է, իսկ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման համար ներկայացված իրավական հիմքերի հետ ինքը համաձայն չէ։ «Այո, այդպիսի բան կա, բայց շատ սպեցիֆիկ անկյան տակ։ Պետք է, որ այն գործընկերը, որից դժգոհ են, խախտած լինի պայմանավորվածությունները կամ կազմակերպության շրջանակում իր ստանձնած պարտավորությունները, որպեսզի ասեն՝ դու խախտել ես, շնորհակալություն, ցտեսություն։ Ինչպես տեսնում եք, Հայաստանը ոչինչ չի խախտել և չի էլ պատրաստվում»,— նշել է Միրզոյանը։ Նրա խոսքով՝ թեև ԵԱՏՄ շրջանակում նշվում է, որ կազմակերպությունից հեռացնելը կամ անդամակցության սառեցումը միության փաստաթղթերով նախատեսված չէ, գործընկերները փորձել են Վիեննայի կոնվենցիայում գտնել համապատասխան իրավական հիմքեր, որոնց հետ հայկական կողմը համաձայն չէ։ Անդրադառնալով հարցի քաղաքական կողմին՝ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է երկխոսության, սակայն իր որոշումները կայացնելու է՝ առաջնորդվելով պետական շահերով։ «Ինչպես էլ զարգանան իրադարձությունները, Հայաստանի դիրքորոշման և որոշումների հիմքում լինելու են պետականությունը, սեփական շահերը, ինքնիշխանությունն ու անկախությունը, ինչպես նաև ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը։ Դրանք սակարկման առարկա չեն կարող դառնալ»,- ընդգծել է նախարարը։ The post Հայաստանը ոչինչ չի խախտել և չի էլ պատրաստվում․ Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանը ոչինչ չի խախտել և չի էլ պատրաստվում․ Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Բանավեճ ԱԺ-ում. ՔՊ-ականը սկանդալային հայտարարություն է անում ռուսական ռազմաբազայի մասին
Alpha News / 21 minutes ago

Լեզվի հարցը Իրանում․ ադրբեջանական ՀԿ-ները պահանջներով դիմել են Փեզեշքիանին
Alpha News / 1 hour ago

21 միլիարդ դրամի խեղաթյուրում, իսկ ի՞նչ հետևանքներ են եղել․ Մանուկյանը՝ Առուստամյանին
Alpha News / 1 hour ago

Դուք, երևի թե, վեճ ունեք ԵԽԽՎ-ի հետ․ Վարդևանյանը՝ ՔՊ-ականին
Alpha News / 1 hour ago
Related coverage

Երբ ասում ենք՝ եկեք ստորագրենք, իրենք ասում են՝ մինչև ձեր սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի
ArmLur / Zhoghovurd / 2 minutes ago

Ադրբեջանը հրապարակավ ասում է՝ մինչև Սահմանադրությունը չփոխեք՝ պայմանագիրը չեմ ստորագրի. Միրզոյան
168 Jham / 3 minutes ago

Վատ է,երբ քրեական պատասխանատվության են ենթարկվում՝քաղաքական հայացքների հիմքով ատելության խոսքի համար
Factor.am / 3 minutes ago

Բաքուն մեզնից չի պահանջում փոխել Սահմանադրությունը, ասում է՝ մինչև չփոխեք, չենք ստորագրի
24TV / 24News / 4 minutes ago