Ձեր նախորդ՝ պալատի 2024 թվականի հաշվետվության 28-րդ էջում նշված է 548 միլիոն դրամի վնաս։ 2023 թվականի հաշվետվության 19-29-րդ էջերում նշված է 142 միլիոն դրամի վնաս։ Ձեզ հարց եմ տվել նաև ձեր կողմից արձանագրված 21 միլիարդ դրամի խեղաթյուրման փաստի մասին, որի համակարգողը եղել եք դուք։ Այս մասին ԱԺ-ում Հաշվեքննիչ պալատի արձանագրած խախտումների և բյուջե վերադարձված գումարների վերաբերյալ հարցեր է բարձրացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով պալատի անդամ Կարեն Առուստամյանին։ Նա հետաքրքրվել է՝ Հաշվեքննիչ պալատի ստուգումների արդյունքում որքան գումար է վերադարձվել պետական բյուջե, ինչպես նաև՝ արձանագրված խեղաթյուրումների հետևանքով արդյոք պաշտոնյաներ են պատժվել կամ քրեական վարույթներ են նախաձեռնվել։ «Ձեր աշխատանքի արդյունքում վերջում գումար վերադարձա՞վ բյուջե, թե՞ չվերադարձավ։ Եվ այդ վախենալու թվերը, որոնց մասին խոսում եք՝ 21 միլիարդ դրամի խեղաթյուրում կամ Աշտարակի համայնքապետարանում՝ 1,1-1,2 միլիարդ դրամ, ի՞նչ հետևանքներ են ունեցել։ Պաշտոնյաներ պատժվե՞լ են, գործեր հարուցվե՞լ են։ Որտե՞ղ կարող ենք ծանոթանալ այդ ամենին»,– հարցրել է պատգամավորը։ The post 21 միլիարդ դրամի խեղաթյուրում, իսկ ի՞նչ հետևանքներ են եղել․ Մանուկյանը՝ Առուստամյանին appeared first on Alphanews .