Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա երկրում իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են ոգեշնչված լինել եվրոպական մի շարք երկրներում տեղի ունեցող իրադարձություններով։ Հայտնում է ermenihaber.am-ը։ X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ Էրդողանն անդրադարձել է Եվրոպայի մի շարք երկրներում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերին։ «Եթե կան մարդիկ, որոնք Եվրոպայի որոշ երկրներում տեղի ունեցող իրադարձություններից ոգեշնչված՝ նման փորձի մասին են երազում, թող իմանան՝ Թուրքիան փողոցից չի գտնվել և փողոցին հանձնվող երկիր չէ»,- գրել է Էրդողանը։ Անդրադառնալով մամուլի ազատության շուրջ քննարկումներին՝ Էրդողանը պնդել է, որ իշխանությունների հասցեին քննադատությունն ազատ է, եթե այն չի պարունակում վիրավորանք, կեղծիք և ապատեղեկատվություն։ «Մենք խնդիր չունենք ո՛չ մամուլի ազատության, ո՛չ էլ քննադատող ձայների հետ»։ Էրդողանի խոսքով՝ ինչպես աշխարհի մյուս ժողովրդավարական երկրները, այնպես էլ Թուրքիան թույլ չի տա իր դեմ գործողություններ իրականացնել՝ օգտագործելով կասկածելի կապերն ու հարաբերությունները։ The post Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան թույլ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ջաբարովն առաջարկել է արգելել Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան
24TV / 24News / 5 hours ago

24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
24TV / 24News / 6 hours ago

ԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորին
24TV / 24News / 6 hours ago

Առանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի է
24TV / 24News / 6 hours ago



