«Մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ և մտադիր չէինք վրեժ լուծել»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միջմշակութային երկխոսության VII համաշխարհային ֆորումի բացման ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «2020 թվականի պատերազմը և 2023-ին իրականացված հակաահաբեկչական գործողությունը վերջ դրեցին օկուպացիային (նկատի ունի Արցախում 2023 թվականին իրականացված էթնիկ զտումը – խմբ․)։ Մենք ամբողջությամբ վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Դրանից հետո Հայաստանին խաղաղություն առաջարկեցինք, և սա նույնպես աննախադեպ է։ Անցյալ տարվա ամռանը խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց։ Հենց մենք ենք հանդես եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ և մտադիր չէինք վրեժ լուծել։ Թեև, կարծում եմ, անհրաժեշտ է հաշվի առնել նաև զգացմունքները։ Ես միշտ ասում եմ, որ մենք վրեժխնդիր եղանք մարտի դաշտում և չպետք է դրանից այն կողմ գնանք։ Հակառակ դեպքում՝ պատերազմն անվերջ կլինի»,- հայտարարել է Ալիևը։ Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը շարունակել է Հայաստանի հասցեին տարբեր կեղծ մեղադրանքներ հնչեցնել՝ հայտարարելով, թե Հայասստանը, իբր, «վարել է էթնիկ զտումների քաղաքականություն, որի հետևանքով մեկ միլիոն ադրբեջանցի արտաքսվել է իր պատմական հողերից, ավերել կրոնական ու պատմական հուշարձանները, այդ թվում՝ Ղարաբաղի 65 մզկիթները», իսկ միջազգային հանրությանը մեղադրել է երկակի ստանդարտների մեջ։ Ըստ Ալիևի՝ պետք է վերջ դնել միջազգային քաղաքականության մեջ երկակի ստանդարտների կիրառմանը։ «Հայաստանի նկատմամբ որևէ պատժամիջոց չի կիրառվել։ Իսկ այսօր, ուր նայում ես, ամենուր պատժամիջոցներ են։ Եթե դիտարկենք Ադրբեջանի հյուսիսում և հարավում գտնվող երկրները, կտեսնենք, որ հարյուրավոր պատժամիջոցներ են սահմանվել։ Սակայն Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել։ Սա երկակի ստանդարտների հարց է»,- ասել է նա։ Ալիևը նաև Հայաստանի հետ խաղաղության հաստատումը նշել է որպես դրական ձեռքբերումներից մեկը։ «Համաձայնագրի նախաստորագրման վայրն ունի մեծ խորհրդանշական նշանակություն։ Այն նախաստորագրվել է Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներն ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրել են ոչ թե տարաձայնությունների մասին փաստաթուղթ, այլ խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստը։ Դրան զուգահեռ՝ ստորագրվել է նաև համատեղ հռչակագիր, որն ԱՄՆ նախագահը ստորագրել է որպես վկա։ Այսպիսով, մենք չսահմանափակվեցինք միայն արդարության վերականգնմամբ և մեր տարածքների ազատագրմամբ, այլև Հարավային Կովկասում ստեղծեցինք միանգամայն նոր իրավիճակ, որը նախկինում գոյություն չի ունեցել Հարավային Կովկասի անկախ պետությունների պատմության մեջ։ Ավելին՝ մենք պաշտոնապես ամրագրեցինք այս նոր իրողությունը Սպիտակ տանը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 9 minutes ago

Նրա նախաձեռնությունները ողբերգությամբ են ավարտվել․ Ղազարյանը՝ Աննա Հակոբյանի նախագծի մասին
Factor.am / 14 minutes ago

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը. ՈՒՂԻՂ
Factor.am / 14 minutes ago

Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
Factor.am / 17 minutes ago
Related coverage

Այսօրվա բռնատիրական ռեժիմի ողջ մերկությունը. Տիգրան Աբրահամյան
Azg / 4 minutes ago

Թույլ չենք տալու մեր ընտանեկան մոդելը ներկայացնել որպես բռնության մոդել. կանա’յք, չհանդուրժեք
24TV / 24News / 6 minutes ago

Այս նախագիծը ներկայացնող տիկնայք որևէ կերպ չանդրադարձան Սոնա Մնացականյանի դեպքին. Արեգա Հովսեփյան
5TV Armenia / 8 minutes ago

Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ
168 Jham / 9 minutes ago