Նիդերլանդները Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի միջոցով ֆինանսական աջակցություն կտրամադրի Երևանին ու Բաքվին՝ աջակցելու աճյունների հայտնաբերմանը և նույնականացմանը: Այսօր այս մասին Երևանում հայտարարեց Նիդերլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսենը՝ սա համարելով հայ - ադրբեջանական խաղաղության գործընթացի կարևոր մաս: «Ծրագիրը առնչվում է նաև Ադրբեջանին, միայն Հայաստանը չէ։ Եվ սա վստահության ամրապնդման տեսանկյունից նույնպես վճռորոշ է․ այն խաղաղության գործընթացի մաս է կազմում։ Սա...