Նիդերլանդների Թագավորությունը կաջակցի անհետ կորածների որոնման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ֆինանասական աջակցություն կտրամադրի այդ աշխատանքների համար։ Այս մասին Երևանում հայտարարեց այդ երկրի արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Թոմ Բերենդսենը ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը՝ վերահաստատելով Նիդերլանդների լիակատար աջակցությունը խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։ «Շատ կարևոր է, որ այս գործընթացն ամփոփվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, և մենք աջակցում ենք ձեզ մինչև վերջ: Այս առումով նաև հայտարարում եմ նոր ֆինանսական աջակցության մասին Անհետ կորած անձանց միջազգային հանձնաժողովի միջոցով՝ անհետ կորած անձանց բացահայտելու, նրանց գտնելու և նույնականացնելու ուղղությամբ»,- ասաց Բերենդսենը: Նիդերլանդների ԱԳ նախարարը խոսեց նաև տնտեսական հարցերից, մասնավորապես՝ ծաղկաբուծության ոլորտի առաջ ծառացած դժվարություններին: «Մարտահրավերներից մեկն արտահանման դիվերսիֆիկացիան է՝ Ռուսաստանից զատ այլընտրանքային շուկաներ գտնելը: Հոլանդական կողմը պատրաստ է աջակցել դրան: Նիդերլանդների Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնը կշարունակի իր գործունեությունը Հայաստանում առնվազն մինչև 2028 թվականը՝ նպաստելով հայկական ապրանքների մուտքին եվրոպական շուկաներ»,- ընդգծեց նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում։ Անի Թամրազյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am
ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա // ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելու կոչ է հնչել․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 8 minutes ago
Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն Գրիգորյանի օգտին
Factor.am / 11 minutes ago
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա պայմանական ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ
Factor.am / 17 minutes ago

ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելու կոչ է հնչել․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 18 minutes ago
Related coverage

Հայլուր 12։30 Պուտինն Իրանի նախագահի հետ նոր պայմանավորվածություն է ձեռք բերել. մոսկովյան հանդիպում
5TV Armenia / 4 minutes ago

Վարդան Ղուկասյանի արդարացման վերդիկտն է հրապարակվել, բայց դեռ կայացված դատավճիռ չկա. պաշտպան
24TV / 24News / 5 minutes ago

#ՀԻՄԱ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՍՈՒԼԻՍԸ. #ՈՒՂԻՂ
168 Jham / 6 minutes ago

ՔՊ ն համալրվեց նոր պատգամավորով
ArmLur / Zhoghovurd / 6 minutes ago