Ստեփանավանի ավագանիում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքապետի ընտրության ժամանակ կքվեարկի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի օգտին։ Այս մասին հայտնել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ նշելով, որ որոշումը կայացվել է նախապես ձեռք բերված փոխըմբռնման համաձայն։ Նրա խոսքով՝ Գրիգորյանը, որն ընտրություններին մասնակցելու համար սառեցրել էր անդամակցությունը ՔՊ-ին, արդեն դիմել է այն վերականգնելու համար։ Մկրտչյանն ընդգծել է, որ ավագանիում երկու խմբակցությունները հանդես են գալու որպես միասնական «Քաղաքացիական պայմանագիր»։ «Համաձայն նախօրոք ձեռք բերված փոխըմբռնման՝ Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին։ Ընտրական տեխնիկական պահանջների բերումով պրն. Գրիգորյանը ստիպված է եղել սառեցնել անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որն ապասառեցնելու համար արդեն համապատասխան դիմում է ներկայացրել։ Ընդգծեմ, որ չենք պատրաստվում համայնքի ավագանում ձևականորեն հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն, այլ հանդես ենք գալու որպես միասնական «Քաղաքացիական պայմանագիր»։ Շնորհավորում ենք մեր գործընկեր պարոն Գրիգորյանին հանրային բարձր վստահության համար»,- գրել է մարզպետը։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին Ստեփանավանում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է Արմեն Գրիգորյանի գլխավորած «Գործարար» կուսակցությունը՝ ստանալով ձայների 41,54%-ը, իսկ ՔՊ-ն ստացել է 35,32%։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ստացել է 19,68%։ Ավագանու մանդատների նախնական բաշխմամբ՝ «Գործարարը» ստացել է 9, ՔՊ-ն՝ 8, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ 4 մանդատ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն Գրիգորյանի օգտին
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am
Սլովենիայի հետ առևտրատնտեսական համագործակցության թվերն աճում են, բայց կա նաև վատ նորություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 13 minutes ago
Բելգրադում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում է իրականացվել․ Սերբիան միջադեպն ահաբեկչություն է համարում
Factor.am / 19 minutes ago

Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան
Factor.am / 20 minutes ago

ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տոնե Կայզերի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Factor.am / 24 minutes ago
Related coverage

Պատասխան գրություն ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Արտյոմ Սուջյանին
Aravot / 11 minutes ago

Հայաստանի առևտրային դեֆիցիտը հասել է պատմական առավելագույնի․ Կարապետյան
Alpha News / 11 minutes ago

Հերթական անգամ կառավարության սարքած բորշչն ենք տեսնում, ԱԳՆ-ի վրա առևտրի «բանծիկ» ինչի կպցրիք
24TV / 24News / 13 minutes ago

Edgar Arakelyan took the oath of office as a member of the National Assembly.
Noyan Tapan TV / 14 minutes ago