Translate this article

Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.

Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.

Alpha News Armenia· 11 hours ago· Published Oct 27
Diaspora

Առանց Քոչարյանի ու Կարապետյանի. Փաշինյանի նպատակաը

«Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հերթական քաղաքական մանիպուլյացիաների համար հարմար առիթ ընձեռեցին։ Ստանալով ձայների ճնշող մեծամասնությունը համայնքների ճնշող մեծամասնությունում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մի շարք տեղերում ընդհանրապես առանց իրական մրցակիցների էր մնացել, կառավարության ղեկավարը հայտարարեց 80-90% ցուցանիշներից իբր թե ունեցած իր անհանգստության մասին՝ ակնարկելով, որ նման թվերը ավտորիտարիզմի հետ վտանգավոր ասոցիացիաներ են ծնում։ Սրա հետ կապված՝ նա ձևակերպեց նոր՝ «պետականակենտրոն, ինտելեկտուալ և ազնիվ ընդդիմություն» ստեղծելու խնդիրը։ Սակայն այս հռետորաբանության հետևում թաքնված է ոչ թե քաղաքական քննարկման որակի մասին հոգածությունը, այլ համատարած մանիպուլյացիան և քաղաքական դաշտը վերջնականապես մաքրելու փորձը։ Վարչապետի հնչեցրած մտքերը վկայում են այն իրավիճակը ֆիքսելու նրա ձգտման մասին, որում խոշոր և ռեսուրսներով ապահովված ընդդիմադիր խաղացողները լիովին դուրս կմղվեն երկրի քաղաքական կյանքից։ Իշխող կուսակցության բարձր արդյունքները պայմանավորված են ոչ թե գործող իշխանության հանդեպ ժողովրդական սիրո ալիքով, այլ նրանով, որ հիմնական ընդդիմադիր ուժերը՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության և Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանի», պարզապես չէին մասնակցում ՏԻՄ այս ընտրություններին։ Տեղերում առաջատար ընդդիմադիր կառույցների բացակայությունը վակուում ստեղծեց, որը իշխող կուսակցությանը թույլ տվեց գերիշխել գրեթե առանց դիմադրության։ Տեսնելով, թե որքան շահավետ և հարմարավետ է հանդես գալ ամայացած ասպարեզում, որտեղ չկան Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի մասշտաբի ֆիգուրներ, Փաշինյանը ձգտում է այս մոդելը պրոյեկտել համապետական մակարդակի վրա։ Նրա տեսաուղերձով հղված ազդանշանն ավելի քան պարզ է. վարչական և իրավապահ ռեսուրսների կողմից իրական ընդդիմադիր ուժային կենտրոնների վրա ճնշումն առաջիկայում միայն աճելու է։ Անցած ընտրությունները միաժամանակ ընդգծեցին այսպես կոչված «ընդդիմության ընդդիմության» ճգնաժամը։ Թզուկ կուսակցությունները, նախկին իշխանությու

Առանց Քոչարյանի ու Կարապետյանի. Փաշինյանի նպատակաը

The article could not finish loading. Please try again.

We use optional cookies for analytics and personalized advertising. Learn more