Սիփանիկի վարչական ղեկավար Խ.Մ.-ի նկատմամբ ապօրինի ջրօգտագործման համար քրեական հետապնդում է հարուցվել։ Դատախազության հաղորդմամբ՝ նա 2022-2023 և 2026 թվականներին առանց համապատասխան թույլտվության օգտագործել է ստորերկրյա ջրային ռեսուրսները՝ պետությանը պատճառելով 17 մլն 947 հազար դրամի վնաս, որից 8 մլն դրամը վերականգնել է։ Դատախազը միջնորդագրեր է ներկայացրել Մասիս համայնքի ղեկավարին՝ վարչական ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար։ Ըստ Դատախազության՝ վարչական ղեկավարը վարձակալված հողամասում ինքնակամ ջրավազաններ է կառուցել՝ խախտելով պայմանագրի պայմանները։ Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս Հիշեցնենք՝ ավելի վաղ Factor TV -ն հայտնել էր, որ ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ոստիկանները ձերբակալել էին Սիփանիկի վարչական ղեկավարին և նրա որդուն։ Նրանց վարձակալած տարածքում հայտնաբերվել էին չորս լճակներ, որոնք շահագործելու համար խորքային հորից առանց թույլտվության ջուր էր մղվում։ Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․ «Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Խ.Մ.-ն, 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, այնուհետև՝ 2026 թվականի մայիսի 23-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում, առանց ջրօգտագործման թույլտվության, օգտագործել է ստորերկրյա ջրային ռեսուրսները՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 17.947.008 դրամի գույքային վնաս: Դատախազի՝ 2026 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ, Խ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 1-ին մասով: Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավարը մասամբ՝ 8 միլիոն դրամի չափով վերականգնել է պատճառված վնասը: Դատախազը, քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու շրջանակներում պարզել է, որ վարչական ղեկավար Խ.Մ.-ն, 2007 թվականի օգոստոսի 13-ին իր կողմից վարձակալված գյուղատնտեսական նշանակության հողամասում՝ Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում, խախտելով վարձակալության վերաբերյալ համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրով նախատեսված պայմանները, ինքնակամ կառուցել է քարե ջրավազաններ՝ իրականացնելով ձեռնարկատիրական գործունեություն: Դատախազի կողմից միջնորդագրեր են հասցեագրվել Մասիս համայնքի ղեկավարին՝ հողամասի վարձակալության պայմանագիրը, ինչպես նաև՝ Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավար Խ.Մ.-ի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է»:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 7 hours ago

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
Factor.am / 8 hours ago

Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
Factor.am / 8 hours ago

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 8 hours ago
Related coverage

Սևանի քաղաքապետի աթոռին հավակնող Վահրամ Գևորգյանը նախկինում պայքարում էր միավորման դեմ․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 33 minutes ago

34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 45 minutes ago

Սփյուռքում ունենք օտարերկրյա ազդեցություն և կառավարում
Noyan Tapan TV / 6 hours ago

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջnց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել
168 Jham / 8 hours ago