Köklü Degisim Medya-ի Ստամբուլի ներկայացուցիչ Մուհամմեդ Էմին Յըլդըրըմը ձերբակալվել է Ստամբուլի ոստիկանության կողմից՝ սոցիալական ցանցերում իր գրառումների համար, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Köklü Değişim-ի հայտարարության մեջ մանրամասներ չեն նշվել նրա ձերբակալությանը հանգեցրած գրառումների կամ հետաքննության շրջանակի մասին։ Հավելենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հոկտեմբերի 21-ին երկիր մուտքի արգելք էր սահմանել ու անցանկալի անձանց ցուցակում ներառել Թուրքիայի 31 քաղաքացու, որոնց թվում էին լրագրողներ, քաղաքական գործիչներ։ Նրանց թվում է Էմին Յըլդըրըմը։ Թուրքիայում նրա ձերբակալությունը կապում են հենց Բաքվի դիրքորոշման հետ։ Նշենք, որ Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքի որոշումը Թուրքիայում քննադատողներից էր նաև Յըլդըրըմը, որի ներկայացրած «Köklü Değişim» («Արմատական փոփոխություն») իսլամական-քաղաքական շարժումը բողոքի ցույցեր էր կազմակերպել Անկարայում Ադրբեջանի դեսպանատան և Ստամբուլում ադրբեջանական հյուպատոսության շենքերի մոտ։ Ստամբուլում ակցիային մասնակցել է նաև Յըլդըրըմը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը սոցիալական ցանցերում նույնպես գրառում էր կատարել՝ քննադատելով այդ որոշումը և կոչ անելով Բաքվին չեղարկել այն։ Նրա հայտարարությունները կոշտ արձագանքի էին արժանացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցության կողմից։ Լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքուն Անկարայից պահանջել է պաշտոնից հեռացնել Սարալին, ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկել սոցիալական ցանցերում Ալիևին վիրավորած մեկնաբաններին։ Սարալն արդեն պաշտոնից ազատվել է։ Էմմա Չոբանյան Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ իշխանական գործիչների, ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել մուտքը երկիր «Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 8 minutes ago

Նրա նախաձեռնությունները ողբերգությամբ են ավարտվել․ Ղազարյանը՝ Աննա Հակոբյանի նախագծի մասին
Factor.am / 12 minutes ago

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը. ՈՒՂԻՂ
Factor.am / 13 minutes ago

Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
Factor.am / 16 minutes ago
Related coverage

Այսօրվա բռնատիրական ռեժիմի ողջ մերկությունը. Տիգրան Աբրահամյան
Azg / 3 minutes ago

Թույլ չենք տալու մեր ընտանեկան մոդելը ներկայացնել որպես բռնության մոդել. կանա’յք, չհանդուրժեք
24TV / 24News / 5 minutes ago

Այս նախագիծը ներկայացնող տիկնայք որևէ կերպ չանդրադարձան Սոնա Մնացականյանի դեպքին. Արեգա Հովսեփյան
5TV Armenia / 7 minutes ago

Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ
168 Jham / 8 minutes ago