ԱՄՆ Կոնգրեսում ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների և թուրք-ամերիկյան կոնգրեսական խմբի համանախագահները շնորհավորական ուղերձ են հղել Թուրքիային։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջո Ուիլսոնը, Սթիվ Քոհենը և Աումուա Ամատա Քոլման Ռադևագենը հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որտեղ նշվում է․ «Մենք շնորհավորում ենք Թուրքիայի ժողովրդին և ԱՄՆ-ի թուրքերին՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 103-րդ տարեդարձի կապակցությամբ»։ Ըստ կոնգրեսականների՝ Թուրքիան շարունակում է կարևոր կամուրջ ծառայել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի միջև և անփոխարինելի դեր խաղալ տարածաշրջանային հավասարակշռության պահպանման, Եվրասիայի ու Միջերկրական ծովի տարածաշրջանում բարդ աշխարհաքաղաքական գործընթացների կարգավորման գործում։ Մասնավորապես ընդգծվել է, որ սկսած տարածաշրջանում հակամարտությունների լարվածության նվազեցումից մինչև ծովային անվտանգության ապահովում և հումանիտար օգնության տրամադրում, Թուրքիան շարունակում է մնալ առանցքային գործընկեր համաշխարհային խաղաղության կառուցման գործում։ Բացի այդ ուղերձում անդրադարձ է արվել ՆԱՏՕ-ում Թուրքիայի կարևորությանը և ընդգծվել, որ այն ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ ռազմական ուժն է հանդիսանում։ Ըստ այդմ՝ Թուրքիան շարունակում է առանցքային դեր խաղալ հավաքական պաշտպանության և ռազմական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության գործում։ «Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակի նախօրեին (որը կնշվի 2027-ին)՝ մենք շնորհավորում ենք թուրք ժողովրդին և թուրքական ծագումով ամերիկացիներին 2026-ի Հանրապետության օրվա կապակցությամբ և ակնկալում խորացնել ռազմավարական, տնտեսական ու մշակութային կապերը մեր երկու ազգերի միջև»,- նշված է ուղերձում։ Աղբյուր՝ Star The post ԱՄՆ Կոնգրես․ Թուրքիան առանցքային գործընկեր է appeared first on Ermeni haber ajansı .
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
World Affairs
ԱՄՆ Կոնգրես․ Թուրքիան առանցքային գործընկեր է
Ըստ կոնգրեսականների՝ Թուրքիան շարունակում է կարևոր կամուրջ ծառայել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի միջև։

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Անկարայում կհանդիպեն Ղազախստանի և Թուրքիայի նախագահները
Ermenihaber / 7 hours ago

Ծեծկռտուք «Galatasaray»- «Fenerbahçe» խաղից հետո
Ermenihaber / 8 hours ago

Հունաստանը Թուրքիայի և Լիբիայի ծովային համաձայնագիրն անվավեր է համարում
Ermenihaber / 9 hours ago

Ararat Mirzoyan: Hacıyev’in açıklamaları barışa katkı sağlamıyor
Ermenihaber / 11 hours ago



