Հոկտեմբերի 27-ի տարելիցի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունը մանրամասներ է հայտնել գործից անջատված մասով իրականացված նախաքննական աշխատանքների մասին։ Ըստ դատախազության՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսված՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 27-ից առ այսօր կատարվել են ապացուցողական և վարութային մի շարք գործողություններ։ Մասնավորապես՝ . Կատարվել են շուրջ 1 տասնյակ հարցաքննություններ և լրացուցիչ հարցաքննություններ։ . Ուղարկվել են տեղեկատվության պահանջի մասին դիմումներ։ . Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ 3 հանձնարարություններ են տրվել օպերատիվ մարմնին։ . Կատարվել են փաստաթղթերի զննումներ։ . Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հսկող դատախազի թույլտվությամբ առգրավվել և ուսումնասիրվել են մի շարք գաղտնի փաստաթղթեր։ . Իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ։ . Հսկող դատախազը նախորդած ժամանակահատվածում իրականացրել է դեպքի մասին որոշակի տեղեկություններ ունեցող քաղաքացիների ընդունելություններ: Ընդունելությունների արդյունքներն ուղարկվել են քննիչին՝ համապատասխան ապացուցողական գործողություններ կատարելու նպատակով: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ, քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։ Նախաքննությունն ընթացքի մեջ է։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հոկտեմբերի 27-ի գործով կատարվել են մոտ 1 տասնյակ հարցաքննություններ
Հոկտեմբերի 27-ի տարելիցի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունը մանրամասներ է հայտնել գործից անջատված մասով իրականացված նախաքննական աշխատանքների մասին։Ըստ դատախազության՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսված՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 27-ից առ այսօր կատարվել են ապացուցողակա...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
Armenian Business News (ABNews) / 15 minutes ago

Առգրավել է կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա
Armenian Business News (ABNews) / 21 minutes ago

Samsung-ը գրանցել է տեխնոլոգիական ոլորտի պատմության ամենամեծ շահույթը՝ երրորդ եռամսյակի ռեկորդային ցուցանիշներով
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Հաստատվել է նոր կենսաչափական անձնագրերի տրամադրման կարգն ու արժեքը
Armenian Business News (ABNews) / 2 hours ago



