ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 29-ի նիստում հաստատել է անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ու մերժման նոր կարգը, հավելավճարով սեղմ ժամկետներում դրանց ստացման պայմաններն ու մասնավոր գործընկերոջ ներգրավման ընթացակարգը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ նոյեմբերի 1-ից անձնագրային բաժինները փակվում են, և փաստաթղթերի ստացումը փոխանցվում է մասնավոր ընկերությանը (14 մարզային գրասենյակներում և Երևանի «Երևան Մոլ» ու «Մեգամոլ» առևտրի կենտրոններում)։ Ինչու է դա կարևոր. Գործընթացն ամբողջությամբ թվայնացվում է. քաղաքացիները դիմումը ներկայացնելու են միասնական էլեկտրոնային հարթակով՝ նախքան գրասենյակ այցելելը։ Երևանում կենսաչափական տվյալներ հանձնելն ու պատրաստի փաստաթղթեր ստանալը հնարավոր կլինի նաև շաբաթ և կիրակի օրերին։ Նոր կենսաչափական նույնականացման քարտի արժեքը սահմանվել է 5 950 դրամ, իսկ անձնագրինը՝ 28 650 դրամ։ Նոր ընթացակարգի առանցքային մանրամասները. Առցանց հայտ և ժամկետներ. Դիմումի ներկայացում. Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով։ Տվյալների անհամապատասխանություն. Ծանուցումից հետո 30 օրում չշտկելու դեպքում հայտը չեղարկվում է, իսկ պետական տուրքը վերադարձվում է (մերժման դեպքում տուրքը չի վերադարձվում)։ Պատրաստման ժամկետ. Կենսաչափական տվյալները հանձնելուց հետո 14-րդ աշխատանքային օրը։ Վավերականություն. Ծանուցումից հետո 12 ամսվա ընթացքում չվերցնելու դեպքում փաստաթուղթը կորցնում է վավերականությունը։ Սպասարկման առանձնահատկություններ. Շաբաթ-կիրակի աշխատանք. Կիրակի օրերին Երևանում պարտադիր կգործի մասնավոր գործընկերոջ առնվազն մեկ սպասարկման կենտրոն։ Այցելություն տուն. Հավելավճարի դիմաց կամ հատուկ դեպքերում կենսաչափական տվյալները կարող են վերցվել անձի բնակության (գտնվելու) վայրում։ Վնասվածքի դեպքում վերատպում. Երևանում հաջորդ աշխատանքային օրը, մարզերում՝ 2-րդ աշխատանքային օրը։ Արտերկրում գտնվող քաղաքացիներ. Փաստաթղթի տրամադրման կամ մերժման մասին ծանուցումը տրվում է տվյալները հանձնելուց հետո 14-45-րդ աշխատանքային օրերում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հաստատվել է նոր կենսաչափական անձնագրերի տրամադրման կարգն ու արժեքը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Samsung-ը գրանցել է տեխնոլոգիական ոլորտի պատմության ամենամեծ շահույթը՝ երրորդ եռամսյակի ռեկորդային ցուցանիշներով
Armenian Business News (ABNews) / 29 minutes ago

Գյուղոլորտի հարկման համակարգը կփոխվի․ ինչ է նախատեսվում
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Որ ապրանքներն են Հայաստանում մակնշման ենթակա․ ցանկը համալրվել է
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Ովքեր կարող են ընդգրկվել Առողջապահական ապահովագրության համակարգում․ նոր որոշում
Armenian Business News (ABNews) / 2 hours ago
Related coverage

Բնությունը, որքան էլ սովորական թվա, իրականում չափազանց բարդ և արժեքավոր համակարգ է, և մենք պետք է գիտակցենք դրա պահպանության կարևորությունը. Քրիստինա Թաթարյան
Aravot / 4 minutes ago

Մահացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
Aravot / 20 minutes ago

“Symphonic Europe” concert celebrates longstanding ties between Armenia and Europe
Public Radio of Armenia / 30 minutes ago

Համերգ՝ նվիրված հայ և եվրոպացի ժողովուրդների երկարամյա բարեկամությանն ու մշակութային կապերին
Aravot / 36 minutes ago