Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հունիսի 23-ը սահմանել որպես Հանրային ծառայողի օր։ Հիմնական զեկուցող, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը ներկայացրեց նախագծի նպատակը։ Ըստ նրա՝ նպատակը հանրային ծառայությունում տարբեր մասնագիտությունների միջև միասնականություն սահմանել մեկ ընդհանուր առաքելության շուրջ։ Նա ընդգծեց, որ Կառավարության 2021-2026 թթ․ ռազմավարության մեջ հանրային ծառայողը դիտարկվում է որպես պետական համակարգի բարեփոխումների առանցքային անկյունաքար։ Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցավ Էդգար Ղազարյանը․ «Անկեղծ ասած, ես կարծիք ունեի, որ առաջին ընթերցմամբ քննարկումներից հետո թե՛ մշտական հանձնաժողովում, թե՛ Ազգային ժողովի նիստում պարոն Քալաշյանը երկրորդ անգամ չի գա Ազգային ժողով՝ կա՛մ հրաժարական ներկայացնելու հիմքով, կա՛մ վարչապետի կողմից պաշտոնանկ անելու հիմքով»։ Ղազարյանի պնդմամբ՝ հիմնական զեկուցողը չի տիրապետում ոլորտին և իրավական կարգավորումներին։ Նա պարզաբանեց, որ մասնագիտական տոները սահմանվում են Կառավարության որոշմամբ, իսկ հունիսի 23-ը ՄԱԿ-ի կողմից արդեն իսկ սահմանված է որպես Հանրային ծառայողների օր, որը Հայաստանում նշվում է առանց լրացուցիչ օրենսդրական կարգավորումների։ Էդգար Ղազարյանը հիշեցրեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽՎԶ) արձանագրումը, ըստ որի ընտրությունների ժամանակ իշխանությունները համակարգված ազդեցություն են ունեցել քաղծառայողների վրա։ Նա հավելեց, որ Վարչապետի աշխատակազմի պատասխանատուն անգամ ծանոթ չէր այդ զեկույցին, և խնդրեց ամփոփիչ ելույթում պարզաբանել՝ արդյոք զեկույցն ի վերջո ընթերցվել է։ Մանրամասները՝ տեսանյութում։ Եվգենյա Համբարձումյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելու կոչ է հնչել․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 3 minutes ago

Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել
Factor.am / 6 minutes ago

Եթե նույնիսկ բռնության զոհ եմ, ի՞նչ կա դրա մեջ, ուզում եք ամոթանք տա՞լ ինձ․ Բաթոյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 11 minutes ago

Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
Factor.am / 19 minutes ago
Related coverage

Չեմ հավատում ձեզ. Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ական կին պատգամավորներին
Panorama / 4 minutes ago

ՈւՂԻՂ.Միրզոյանի և Սլովենիայի նախարարի միջև հանդիպում. փաստաթղթի ստորագրում և համատեղ մամուլի ասուլիս
News.am / 4 minutes ago

Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
24TV / 24News / 4 minutes ago

Նախարար․ Կարևոր է, որ ընտանեկան բռնությունից տուժածը ստիպված չլինի լքել իր բնակության վայրը
PanArmenian / 6 minutes ago