Ազգային ժողովի նիստում ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանից հետաքրքրվեց, թե ինչու պատգամավորն այս նախաձեռնությամբ հանդես չէր գալիս նախարար եղած տարիներին, և հարցադրում արեց՝ արդյո՞ք Բաթոյանն ինքը բռնության զոհ չէ կամ ինչ-որ մեկի հարկադրանքով չէ նախագիծը բերել խորհրդարան։ «Դուք հանձնաժողովի նիստի ժամանակ էլ փորձեցիք, այսպես ասած, զոհականացնել ինձ: Իսկ եթե ես նույնիսկ բռնության զոհ եմ, օրինակ, ի՞նչ կա դրա մեջ: Նկատի ունեմ՝ Դուք ուզում եք այդ իմաստով ամոթանք տա՞լ ինձ: Սա խիստ դատապարտելի վարքագիծ է, և եթե նույնիսկ այդպես լիներ, դա իմ նախաձեռնությունն ու դիրքերն ավելի կուժեղացներ։ Որևէ մեկն ինձ չի ստիպել այս նախագիծը բերել»,- ընդգծեց Բաթոյանը։ Պատգամավորը հիշեցրեց, որ դեռևս 2020 թվականին, երբ ինքը զբաղեցնում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, պետական մակարդակով առաջին անգամ մեկնարկել են բռնության զոհերի համար ապաստարանների ֆինանսավորման և աջակցության ծրագրերը։ Արձագանքելով ԱԺ ճեմասրահում բացված ցուցահանդեսի վերաբերյալ Էդգար Ղազարյանի հարցին՝ Բաթոյանը պարզաբանեց, որ ցուցադրված են բռնության ենթարկված երեխաների նկարները, որոնք տրամադրվել են հոգեբանների և հասարակական կազմակերպությունների կողմից՝ հանրությանը երեխաների ապրումներն ու հույզերը ցույց տալու համար։ Մանրամասները՝ տեսանյութում։ Անի Թամրազյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եթե նույնիսկ բռնության զոհ եմ, ի՞նչ կա դրա մեջ, ուզում եք ամոթանք տա՞լ ինձ․ Բաթոյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 6 minutes ago

Ռոբերտ Քոչարյանը թող ինձ դատի տա, եթե այդ տեսանյութը կեղծ է. Վահագն Ալեքսանյան
Factor.am / 12 minutes ago

Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
Factor.am / 13 minutes ago

«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 22 minutes ago
Related coverage

ԱՄՆ պետական պարտքն աճել է՝ հասնելով ռեկորդային 40,5 տրլն դոլարի
168 Jham / 5 minutes ago

15 տրիլիոն դոլար․ Հայաստանի թաքնված հարստությունը․ ո՞ւմ գրպանն են գնում միլիարդները
Noyan Tapan TV / 6 minutes ago

Մեր խոսույթում ես ուզում եմ՝ բոլորս շատ զգույշ լինենք, որովհետև մեզ հետևում են նաև ընտանեկան բռնության զոհերը. Արփինե Սարգսյան
Aravot / 8 minutes ago

Իսրայելի իշխանության համար պայքարը շարունակվում է նաև ընտրություններից հետո․ Արտակ Զաքարյան
24TV / 24News / 10 minutes ago