Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Խ.Մ.-ն, 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, այնուհետև՝ 2026 թվականի մայիսի 23-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում, առանց ջրօգտագործման թույլտվության, օգտագործել է ստորերկրյա ջրային ռեսուրսները՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 17.947.008 դրամի գույքային վնաս: Դատախազի՝ 2026 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ, Խ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 1-ին մասով: Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավարը մասամբ՝ 8 միլիոն դրամի չափով վերականգնել է պատճառված վնասը: Դատախազը, քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու շրջանակներում պարզել է, որ վարչական ղեկավար Խ.Մ.-ն, 2007 թվականի օգոստոսի 13-ին իր կողմից վարձակալված գյուղատնտեսական նշանակության հողամասում՝ Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում, խախտելով վարձակալության վերաբերյալ համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրով նախատեսված պայմանները, ինքնակամ կառուցել է քարե ջրավազաններ՝ իրականացնելով ձեռնարկատիրական գործունեություն: Դատախազի կողմից միջնորդագրեր են հասցեագրվել Մասիս համայնքի ղեկավարին՝ հողամասի վարձակալության պայմանագիրը, ինչպես նաև՝ Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավար Խ.Մ.-ի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դատախազը միջնորդագրեր է հասցեագրել Մասիս համայնքի ղեկավարին՝ Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված միջազգային հանձնառությունները պետք է վերածվեն շոշափելի արդյունքների․ Աննա Կարապետյան
Shant News / 14 minutes ago

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել Կատրին Շնեեբերգերին Հայաստանի բնապահպանական ոլորտին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Shant News / 25 minutes ago

Փաշինյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազնը քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները
Shant News / 35 minutes ago

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ
Shant News / 42 minutes ago
Related coverage

ԵԽԽՎ զեկույցում արդեն ՀՀ-ում տեղի ունեցող սելեկտիվ հետապնդումների մասին են խոսում
Aysor.am / 5 minutes ago

Ձեր նշածով՝ ոնց-որ նավթավերամշակման գործարանը համեմատենք բիտումի գործարանի հետ
Aysor.am / 9 minutes ago

Երբ հարցը տալիս ենք, կոնկրետ թվերով պատասխանեք
Panorama / 20 minutes ago

Վարդան Ղուկասյանին Հակակոռուպցիոն են հրավիրել ու հարցաքննել․ ինչ մանրամասներ է հայտնում փաստաբանը
ArmLur / Zhoghovurd / 23 minutes ago