Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Ավշար պրոդ ՍՊ ընկերության՝ Արարատի մարզ, գ․ Ավշար, Գ․Նժդեհ 20 հասցեում գործող պահածոների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրական պահանջները, մասնավորապես՝ - արտադրական շինության հատակը չի ունեցել հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում, - պատերի մակերևույթի ծեփը թափված է եղել, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,- առաստաղների ծեփն առանձին հատվածներում թափված է եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրությունում։