Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ պարզվել և հիմնավորվել է, որ Ն.Մ.-ն, հանդիսանալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երևանի Զատիկ երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ի դաստիարակ, 2026թ. օգոստոսի 9-ին ֆիզիկական բռնության է ենթարկել իրենից կախվածության մեջ գտնվող՝ նույն կազմակերպությունում շուրջօրյա խնամքի ծառայություն ստացող, 2012թ. ծնված անչափահաս սանին։ Մասնավորապես, Ն.Մ.-ն, օրվա կարգացուցակով սահմանված քնի ժամին ննջասենյակում գտնվելու փոխարեն անչափահասին նկատելով միջանցքում, վերջինիս հրելով տեղափոխել է խմբասենյակ, որտեղ գտնվող այլ սաների և աշխատակիցների ներկայությամբ տևական ժամանակ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր հատվածներին, որի հետևանքով անչափահաս սանին պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, Ն.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ անչափահասի նկատմամբ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոփոխվել է տնային կալանքով։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար,- ասված է ՔԿ հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դաստիարակը ձեռքերով ու ոտքերով հարվածել է անչափահաս սանին․ քրեական վարույթն ուղարկվել է դատախազին
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոփոխվել է տնային կալանքով։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Վարչապետի ելույթն արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման մրցանակի հանձնման արարողությանը
Hetq / 37 minutes ago

Հարցուպատասխան խորհրդարանում (լուսանկարներ)
Hetq / 1 hour ago

Ուսանողները կարող են միաժամանակ մի քանի պետական կրթաթոշակ ստանալ․ նախագիծ
Hetq / 2 hours ago

Եթե չեն հասկանում, թող գլուխները տան պատին, էնքան տան, որ հասկանան #shorts #նիկոլ #փաշինյան #աժ
Hetq / 3 hours ago
Related coverage

«Երբ գետերը խոսում են»՝ Ազգային պատկերասրահում
Public Television of Armenia — 1Lurer / 5 minutes ago

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24TV / 24News / 6 minutes ago

Մարզային հյուրանոցները կմնան առանց հաճախորդների. զբոսաշրջության իրական պատկերը Հայաստանում
Sputnik Armenia / 6 minutes ago

Զախարովան ՀՀ իշխանությանը կոչ է արել «միանշանակ» արձագանքել Առուշանյանի՝ «իվանների» մասին «նեոնացիստական» հրապարակմանը
Aravot / 7 minutes ago