Անհասկանալի է Շիրակի մարզպետ Դ. Առուշանյանի ֆեյսբուքյան էջում հոկտեմբերի 17-ին հրապարակված գրառման մեջ տեղ գտած ոմն «Իվանների» մասին հիշատակումը, որն ակամայից հիշեցնում է գերմանացի նացիստների կողմից Հայրենական մեծ պատերազմի տարիներին օգտագործվող բառապաշարը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։ «Կցանկանայինք չհավատալ, որ մի մարզի ղեկավարը, որտեղ տեղակայված են ռուսական 102-րդ ռազմակայանը և ռուս սահմանապահները, կարող է ընդունելի համարել այնպիսի հրապարակային հայտարարություններ անելը, որոնք կարող են ռուսաստանցիների նկատմամբ էթնիկ թշնամանք հրահրել։ Սա արմատապես կհակասեր մեր երկու երկրների ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ոգուն»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Դավիթ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ նախադասություն՝ «մեր Գյումրու» մասին, և ահա պատրաստ է հերթական քաղաքական ներկայացումը։ Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ մի փոքրիկ անհարմարություն կա՝ Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»։ Հ.Գ. Մենք հյուրընկալ ժողովուրդ ենք․ մեր հյուրերը մեր գլխի վրա տեղ ունեն։ Բայց մի՛ փորձեք մեր գլխից բարձր թռչել, բարձրությունից ընկնելը ցավոտ է։ Գաստրոլյորներ, զգույշ եղեք…»։ The post Գաստրոլյորներ, զգույշ եղեք… բարձրությունից ընկնելը ցավոտ է. ՌԴ դեսպանատուն appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գաստրոլյորներ, զգույշ եղեք… բարձրությունից ընկնելը ցավոտ է. ՌԴ դեսպանատուն

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Հայաստանի Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության ակնարկը. Գևորգ Դանիլեյան
Azg / 49 minutes ago

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է
Azg / 58 minutes ago

Այս պայմաններում փոքր Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան
Azg / 1 hour ago

Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից․ Նիկոլայ Բորդյուժա
Azg / 1 hour ago
Related coverage

Նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տոնե Կայզերի ասուլիսը. ՈՒՂԻՂ
A1plus / 8 minutes ago

Իրանի հետ սահմանանշանների չափագրման և բանակցությունների համար կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ
Armenian Business News (ABNews) / 23 minutes ago

Արարատ Միրզոյանի և Տոնե Կայզերի մամուլի ասուլիսը
Hetq / 35 minutes ago

Հայաստանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարարների ասուլիսն #ուղիղ
Pastinfo / 39 minutes ago