Երբ տարիներ առաջ շրջանառության մեջ դրվեց նոր սահմանադրություն ընդունելու թեզը, փորձեցինք բոլոր իրավաչափ եղանակներով հուշել իշխանություններին, որ չտրվեն ադրբեջանական սադրանքներին և ելակետ ընդունեն, որ Անկախության մասին Հռչագակագիրը անտեղի սխալ մեկնաբանության հենքով Սահմանադրությունը վերանայելու նախաձեռնությունն ուղիղ փակուղի տանող ճանապարհ է։ Հիմա էլ ուշ չէ։ Ինքս լինելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի համահեղինակներից, վստահաբար պնդում եմ, որ բոլոր անվանի փորձագիտական կառույցները միանշանակ արձանագրել են, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը, որ խոսքն ընդամենը միջազգային իրավունքով պաշտպանվող ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու և դրա իրավական հետևանքների մասին է։ Որևէ պետություն իրավասու չէ նախապես իր Սահմանադրությամբ որոշել, որ երբևէ չի ճանաչելու ժողովրդի ինքնորոշման իրավունքը, քանզի դրանով ինքն իրեն դուրս կդնի ՄԱԿ-ի անդամակցությունից։ Նույն կերպ, իրավաչափ չէ նոր կնքվող միջազգային պայմանագրերով անդադար շեշտել, թե չի խաթարվելու ինքնիշխանությունը, քանզի ինքնիշխանությունը արդեն ճանաչվել և երաշխավորվել է ՄԱԿ-ին անդամակցելու պահից, ուստի այն ավելորդ անգամ ամրագրելու, մեղմ ասած, կարիք չկա։ Ցավալի է, որ Սահմանադրական դատարանը փորձեց հակասությունը մեղմելու նպատակով նախապատվությունը տալ Նախաբանի իրավական արժեքի զուտ իրավիճակային մեկնաբանությանը, ինչի արդյունքները տեսնում ենք։ Այս փուլում առավել իրատեսական ու գործնական քայլը՝ միջազգային իրավասու կառույցների մասնակցությամբ երկու կողմերի իրավագետների և քաղաքագետների համատեղ քննարկումներ նախաձեռնելն է։ Սա է փոխշահավետությունը, բարիդրացիական համագործակցությունը, ոչ թե միակողմանի անվերջ հոխորտանքները: Գևորգ Դանիլեյան, իրավաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր The post Հայաստանի Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության ակնարկը. Գևորգ Դանիլեյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանի Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության ակնարկը. Գևորգ Դանիլեյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է
Azg / 1 hour ago

Այս պայմաններում փոքր Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան
Azg / 1 hour ago

Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից․ Նիկոլայ Բորդյուժա
Azg / 1 hour ago

Այսօրվա բռնատիրական ռեժիմի ողջ մերկությունը. Տիգրան Աբրահամյան
Azg / 1 hour ago
Related coverage

Նեթանյահուի վերջին պայքարը․ ի՞նչ են ցույց տալիս ընտրության նախնական արդյունքները
ABC Media / 12 minutes ago

Հայաստանը պետք է կայուն ցամաքային սահման ունենա. Տիգրան Աբրահամյան
Aysor.am / 16 minutes ago

Գյուղատնտեսությունում 11 տոկոս անկում կա՝ ցույց տվեք՝ որտե՞ղ է մանիպուլացիան. Կարապետյանը՝ Պապոյանին
168 Jham / 20 minutes ago

Պատմության մեջ առևտրային ամենամեծ դեֆիցիտը այս տարի է. Կարապետյան
Aysor.am / 27 minutes ago