ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանին չվճարվող արձակուրդ տրամադրելու մասին։ Որոշման համաձայն՝ Արսենյանին կտրամադրվի 10 օր տևողությամբ չվճարվող արձակուրդ՝ 2026 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 6-ը ներառյալ։ Մարզպետի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը։ Որոշումն ընդունվել է «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների համապատասխան դրույթների հիման վրա։ Սոնա Գրիգորյան