Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ավշար պրոդ» ՍՊ ընկերության՝ Արարատի մարզ, գ․ Ավշար, Գ․Նժդեհ 20 հասցեում գործող պահածոների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրական պահանջները։ Այս մասին հայտնում է տեսչական մարմինը։ «Մասնավորապես՝ արտադրական շինության հատակը չի ունեցել հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում, պատերի մակերևույթի ծեփը թափված է եղել, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, առաստաղների ծեփն առանձին հատվածներում թափված է եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի գործունեությունը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՈւՂԻՂ. ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը
ArmLur / Zhoghovurd / 19 minutes ago

Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն մետալուրգիական կոմբինատին և քիմիական գործարանին Տուլայի մարզում
ArmLur / Zhoghovurd / 25 minutes ago

Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ
ArmLur / Zhoghovurd / 39 minutes ago

Ջաբարովն առաջարկել է արգելել Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան
ArmLur / Zhoghovurd / 54 minutes ago
Related coverage

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին
24TV / 24News / 22 minutes ago

Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Factor.am / 23 minutes ago

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին
168 Jham / 23 minutes ago

ԿԲ-ն զգուշացնում է Հայաստանի տնտեսության մեջ կուտակվող վտանգների մասին
1in.am / 23 minutes ago