Սիրիայում Բաշար Ասադի իշխանափոխությունից հետո Ահմեդ Ալ-Շարայի գլխավորած նոր վարչակազմը փոփոխություններ է կատարել կրթական ծրագրում: Իսրայելական IMPACT-se կազմակերպության զեկույցի համաձայն՝ 2025-2026 ուսումնական տարվա պատմության նոր դասագրքերից հանվել են Օսմանյան կայսրությունը «օկուպանտ» որակող և թուրքերին թիրախավորող ձևակերպումները։ Նախկին դասագրքերում 1916-1918թթ. արաբական ապստամբությունը ներկայացվում էր որպես «մեծ արաբական ապստամբություն», որի նպատակն էր արաբական հողերն ազատագրել «օսմանյան օկուպացիայից և երիտթուրքերի իշխանությունից»։ Նոր դասագրքերում այն ներկայացվում է որպես «Հուսեյն բին Ալիի ապստամբական շարժում», իսկ նպատակը ձևակերպվում է որպես «արաբական հողերի անջատում Օսմանյան կայսրությունից»։ Փոփոխություններ են կատարվել նաև առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունների նկարագրության մեջ։ Ասադի իշխանության օրոք կիրառվող՝ «ժողովուրդներին թուրքերի բռնապետությունից ազատագրելու» ձևակերպումը փոխարինվել է «օսմանցիներին տարածաշրջանից դուրս մղելու» չեզոք արտահայտությամբ։ Փոփոխություններից ուշագրավ է նաև Հաթայի ներկայացումը քարտեզներում։ Ըստ IMPACT-se-ի զեկույցի՝ նոր դասագրքերում Հաթայը պատկերված է Թուրքիայի սահմաններում։ Զեկույցում սա գնահատվում է որպես Սիրիայի կողմից տարածքային պահանջներից հրաժարվելու նշան։ Աղբյուր՝ Yeni Şafak The post Սիրիայի դասագրքերում փոխվել են Թուրքիային ու թուրքերին բնութագրող բառերը appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սիրիայի դասագրքերում փոխվել են Թուրքիային ու թուրքերին բնութագրող բառերը
Պատմության նոր դասագրքերից հանվել է Օսմանյան կայսրությունը «օկուպանտ» որակող ձևակերպումը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Թուրքիայում աճում է արտահերթ ընտրությունների պահանջը
Ermenihaber / 17 minutes ago

Ermenistan Parlamentosu, TRIPP Anlaşması’nı onayladı
Ermenihaber / 34 minutes ago

Mirzoyan: KGAÖ’ye geri dönmeyi düşünmüyoruz
Ermenihaber / 51 minutes ago

Թուրք լրագրող․ Ալիևը մերժում է Թուրքիայի «ավագ եղբոր» դերը
Ermenihaber / 58 minutes ago
Related coverage
Пресс конференция: "Школа развития мастерства для учителей, преподающих на русском"
Sputnik Armenia / 4 hours ago

Տղամարդը դպրոցի երեխայի աչքի առաջ նռնակով պայթեցրել է կնոջը և ինքն էլ մահացել է․ Թագուհի Ղազարյան
Factor.am / 4 hours ago

«Կենդանի ձայնադարան»․ Հրանտ Մուրադյանի ստեղծագործությունները՝ Արամ անսամբլի նվագակցությամբ 28.10.26
Public Radio of Armenia / 4 hours ago

ՀՀ-ում ռուսերենով դասավանդող ուսուցիչների վարպետության զարգացման դասընթաց է մեկնարկել
Sputnik Armenia / 4 hours ago