Առաջիկա մի քանի տարիների ընթացքում Հայաստանի իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կաշխատի կրճատել ձայների իր բաժինը: Այս պարադոքսալ խոստումը տվել է Նիկոլ Փաշինյանը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները վերլուծելուց հետո: Նա հայտարարել է, որ 90% աջակցությունը կարող է ստեղծել բռնապետության տպավորություն: Սակայն, նրան դուր չի գալիս ներկայիս ընդդիմությունը, ուստի` նրանք այն կփոխարինեն նորով․ գրում է Независимая Газета -ն։ Ամեն դեպքում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները արմատապես տարբերվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Կայքը հիշեցրել է, որ հունիսին Քաղաքացիական պայմանագիրը ստացել էր ձայների 49.74%-ը: Ինչպես նկատում է НГ-ն, այս անգամ էլ սկանդալներ եղան: Օրինակ՝ Ստեփանավանի ընտրություններին նախորդել էին ընդդիմադիր Ուժեղ Հայաստան կուսակցության թեկնածուների և կողմնակիցների ձերբակալություններն՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքով: Քվեարկությունից չորս օր առաջ անվտանգության ուժերը ձերբակալել են կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին՝ ևս 13 մարդու հետ միասին: Երկու օր անց ևս 10 մարդ բանտարկվել է: Ուժեղ Հայաստանը հայտարարել է, որ այդ ձերբակալությունները քաղաքական են։ Ընտրություններից մեկ օր առաջ Եղեգնաձորում ձերբակալվել են Հանրապետություն կուսակցության անդամներ՝ համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը և նրա տեղակալ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու երեք այլ թեկնածուներ։ Նրանք նույնպես կասկածվում էին ընտրակաշառք բաժանելու համար։ Նմանատիպ միջադեպեր են տեղի ունեցել նաև Արթիկում և Մարտունիում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշինյանին վախեցրել է «սեփական ժողովրդականությունը»․ Независимая Газета
Առաջիկա մի քանի տարիների ընթացքում Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կաշխատի կրճատել ձայների իր բաժինը: Այս պարադոքսալ խոստումը տվել է Նիկոլ Փաշինյանը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները վերլուծելուց հետո: Նա հայտարարել է, որ 90% աջակցությունը կարող է ստեղծել բռնապետության տպավորություն: Սակայն, նրան դուր չի գալիս ներկայիս ընդդիմությունը, ուստի` նրանք այն կփոխարինեն նորով․ գրում է Независимая […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտությունից հետո Ֆլավիու Բոլսոնարուն փախել է երկրից
ABC Media / 50 minutes ago

ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ
ABC Media / 1 hour ago

ՀՀ-ին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից․ Բորդյուժա
ABC Media / 1 hour ago

Անվտանգության աշխակիցներ՝ ԱԺ նիստերի դահլիճում․ ինչու՞ է մթնոլորտը լարվել. #ՈւՂԻՂ
ABC Media / 10 hours ago
Related coverage

ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում ուկրաինական 531 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի երկնքում. ՌԴ ՊՆ
Sputnik Armenia / 29 minutes ago

«Реальная оппозиция» «Реальной Армении»
Aravot / 30 minutes ago

Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն մետալուրգիական կոմբինատին և քիմիական գործարանին Տուլայի մարզում
ArmLur / Zhoghovurd / 33 minutes ago

ПВО за ночь сбила 531 украинский БПЛА над Россией – МО РФ
Sputnik Armenia / 45 minutes ago