ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և ապացուցողական գործողութունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Զապ» մականվամբ հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող Ա․Ս․-ն, 2026 թվականի սեպտեմբերի 21-ին անձի կողմից իրեն դիմելու արդյունքում տեղեկանալով, որ իր նախկին փեսան՝ Է․Մ․-ն թոռան առողջական խնդիրներով պայմանավորված՝ բժշկական կենտրոնում գտնվելու ժամանակ երեխային տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է դստեր և բժշկական անձնակազմի հետ, ձեռնամուխ է եղել պետական իրավական մեխանիզմներից դուրս՝ հեղինակության, ազդեցության, ինչպես նաև ապօրինի ներգործության միջոցների օգտագործմամբ մասնավոր վեճի լուծմանը, որին ներգրավվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող «Օշականցի Գևորիկ» մականվամբ հայտնի Գ․Մ․-ն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՔԿ-ն։ «Վերջինս ստանձնելով Ա․Ս․-ին դիմած և վերջինիս կողմից իրեն պատվիրակված անձի մասնավոր հարցերին առնչվող վեճը հարկադրանքի և անօրինական այլ գործողությունների միջոցով լուծելու դերակատարումը՝ անձամբ խմբավորման անդամների հետ նույն օրը այցելել է բժշկական կենտրոն, որտեղ պարտադիր կատարման ենթակա հրահանգների համաձայն և անձամբ տալով այդպիսի հրահանգներ՝ վիճաբանել են Է․Մ․-ի ու նրա հետ գտնվող անձանց հետ: Է․Մ․-ն, իր հերթին, երեխային տեսակցելու նպատակով 2026 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, գնացել է բժշկական կենտրոն։ Ընդունարանում բժշկական անձնակազմից մերժում ստանալով՝ վերջինս վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ, որի ընթացքում ցուցաբերելով ընդգծված անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք՝ տևական ժամանակ դրսևորել է հակաիրավական վարքագիծ, կիրառել է ֆիզիկական ուժ՝ հրելով բժշկական անձնակազմի ներկայացուցիչներին, հնչեցրել անպարկեշտ ու հայհոյախառն արտահայտություններ՝ այդպիսով բացահայտորեն խախտելով հասարակական կարգը, խաթարելով բժշկական կենտրոնի ընդունարանում գտնվող անձանց ու բուժառուների անդորրը և խոչընդոտել բժշկական հաստատության բնականոն աշխատանքը: Այնուհետև Է․Մ․ն, մի խումբ անձանց հետ գտնվելով հիշյալ հիվանդանոցի դիմաց, հանդիպել է Ա․Ս․-ի ընկեր Գ․Մ․-ին և նրան ուղեկցող մի խումբ անձանց և վիճաբանել նրանց հետ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, Ա․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը), Գ․Մ․-ի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը), Է․Մ․-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նշված 3 մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար»։ Հիշեցնենք, որ 2026 թվականի սեպտեմբերին կալանավորվել էին «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը և «Օշականցի Գևորիկ» մականունով հայտնի Գևորգ Մելիքյանը։ Սողոյանը նախկինում ևս հայտնվել է քրեական գործերի շրջանակում․ 2013 թվականին Պրահայի դատարանը նրան սպանության և շորթման մեղադրանքներով հեռակա դատապարտել էր 22 տարվա ազատազրկման։ Նա 2014 թվականին ձերբակալվել էր Երևանում։ Մելիքյանն էլ 2020 թվականին բերման էր ենթարկվել Օշականում, ապա, ըստ լրատվամիջոցների, ազատ արձակվել։ The post «Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom
Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ
Infocom / 1 hour ago
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
Infocom / 1 hour ago
Արտահերթ ընտրությունները հնարավոր սցենարներից մեկն են․ Վահագն Ալեքսանյան | news.am
Infocom / 1 hour ago

ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղարն առաջարկում է Հայաստանին հեռացնել կազմակերպությունից | hetq.am
Infocom / 1 hour ago
Related coverage

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ
Aravot / 1 hour ago

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ
Shant News / 1 hour ago

Դիլիջանում ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա որդին. Shamshyan.com
Aravot / 1 hour ago

Նիոլը դարձել է վարակ, գործ ունենք ազգադավության ճարակի հետ. Մանանդյան
Aravot / 1 hour ago