Ազգային ժողովի նիստում հերթական լարված միջադեպը տեղի ունեցավ Էդգար Ղազարյանի և նիստը վարող ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև։ Բանավեճի ավարտին, Ռուբինյանի հրահանգով, դահլիճ մտան անվտանգության աշխատակիցները և Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից։ Միջադեպին նախորդել էր Ղազարյանի հարցը տնային կալանքի տակ գտնվող պատգամավոր Արթուր Սարգսյանի՝ ԱԺ նիստերին չմասնակցելու վերաբերյալ։ Նա հետաքրքրվել էր՝ արդյոք այդ հարցով խորհրդակցություններ անցկացվել են Գլխավոր դատախազի հետ։ Ռուբինյանը պատասխանել էր, որ հարցը չի վերաբերում քննարկվող օրակարգին։ Այնուհետև Ղազարյանը հիշեցրեց նախորդ նիստում իրեն դահլիճից հեռացնելու վերաբերյալ հնչած հայտարարությունները և պահանջեց պարզաբանել, թե ինչ է ենթադրում «դուրս շպրտելու» մեխանիզմը։ Ռուբինյանը նշեց, որ պատգամավորների դահլիճից հեռացման ընթացակարգը սահմանված է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով, իսկ Էդգար Ղազարյանի դեպքում, իր ձևակերպմամբ, գործում է «դուրս շպրտման ընթացակարգը»։ Մտքերի փոխանակության ընթացքում Ղազարյանը մոտեցավ ամբիոնին և հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգում «Էդգար Ղազարյան» առանձին եզրույթ գոյություն չունի, իսկ սահմանված կանոնները պետք է հավասարապես վերաբերվեն բոլորին։ Ռուբինյանը հորդորեց խոսել օրակարգի շրջանակում, սակայն Ղազարյանը շարունակեց ելույթը։ Դրանից հետո նիստը նախագահողը հայտարարեց, որ ընդհատում է նրա խոսքը և պահանջեց ազատել ամբիոնը։ Ղազարյանը չհեռացավ ամբիոնի մոտից, ինչից հետո Ռուբինյանի հրահանգով դահլիճ մտան անվտանգության աշխատակիցները և նրան հեռացրին այնտեղից։ Մանրամասները՝ տեսանյութում։ Եվգենյա Համբարձումյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 8 hours ago

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
Factor.am / 9 hours ago

Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
Factor.am / 9 hours ago

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 9 hours ago
Related coverage

34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ
24TV / 24News / 7 minutes ago

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»
24TV / 24News / 14 minutes ago

Բորդյուժա․ Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
24TV / 24News / 22 minutes ago

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների
1in.am / 44 minutes ago