«Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի» դաստիարակի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 2012 թվականին ծնված սանին ֆիզիկական բռնության ենթարկելու համար։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 2026 թվականի օգոստոսի 9-ին դաստիարակը մյուս սաների և աշխատակիցների ներկայությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել երեխայի գլխին և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։ Դաստիարակի նկատմամբ սկզբում կիրառվել է կալանք, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով։ Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթն ուղարկվել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար։ ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Ն.Մ.-ն, հանդիսանալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի դաստիարակ, 2026 թվականի օգոստոսի 9-ին ֆիզիկական բռնության է ենթարկել իրենից կախվածության մեջ գտնվող՝ նույն կազմակերպությունում շուրջօրյա խնամքի ծառայություն ստացող, 2012 թվականին ծնված անչափահաս սանին։ Մասնավորապես, Ն.Մ.-ն, օրվա կարգացուցակով սահմանված քնի ժամին ննջասենյակում գտնվելու փոխարեն անչափահասին նկատելով միջանցքում, վերջինիս հրելով տեղափոխել է խմբասենյակ, որտեղ գտնվող այլ սաների և աշխատակիցների ներկայությամբ տևական ժամանակ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր հատվածներին, որի հետևանքով անչափահաս սանին պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, Ն.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ անչափահասի նկատմամբ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոփոխվել է տնային կալանքով։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելու կոչ է հնչել․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 13 minutes ago

Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել
Factor.am / 16 minutes ago

Եթե նույնիսկ բռնության զոհ եմ, ի՞նչ կա դրա մեջ, ուզում եք ամոթանք տա՞լ ինձ․ Բաթոյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 20 minutes ago

Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
Factor.am / 28 minutes ago
Related coverage

ՈւՂԻՂ. Աշխարհի չեմպիոններ Արթուր Դավթյանը, Համլետ Մանուկյանը եւ մյուս մեդալակիրներն ամփոփուն են ԱԱ-ն
News.am / 12 minutes ago

Արարատ Միրզոյանի և Տոնե Կայզերի համատեղ մամուլի ասուլիսը․ՈՒՂԻՂ
Armenpress / 13 minutes ago

Ընտանեկան բռնության վերաբերյալ նախագիծը հիմնավորված չէ. Գալստյան | Երկիրն այսօր 28․10.2026 | 12։00
Yerkir / 13 minutes ago

ԱՄՆ-ից կպահանջվի 6 միլիարդ դոլար Իրանի հետ մարտական գործողություններում կորցրած սարքավորումները փոխարինելու համար
ABC Media / 15 minutes ago