ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և ապացուցողական գործողութունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Զապ» մականվամբ հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող Ա․Ս․-ն, 2026 թվականի սեպտեմբերի 21-ին անձի կողմից իրեն դիմելու արդյունքում տեղեկանալով, որ իր նախկին փեսան՝ Է․Մ․-ն թոռան առողջական խնդիրներով պայմանավորված՝ բժշկական կենտրոնում գտնվելու ժամանակ երեխային տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է դստեր և բժշկական անձնակազմի հետ, ձեռնամուխ է եղել պետական իրավական մեխանիզմներից դուրս՝ հեղինակության, ազդեցության, ինչպես նաև ապօրինի ներգործության միջոցների օգտագործմամբ մասնավոր վեճի լուծմանը, որին ներգրավվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող «Օշականցի Գևորիկ» մականվամբ հայտնի Գ․Մ․-ն, հայտնում է ՔԿ-ն։ «Վերջինս ստանձնելով Ա․Ս․-ին դիմած և վերջինիս կողմից իրեն պատվիրակված անձի մասնավոր հարցերին առնչվող վեճը հարկադրանքի և անօրինական այլ գործողությունների միջոցով լուծելու դերակատարումը՝ անձամբ խմբավորման անդամների հետ նույն օրը այցելել է բժշկական կենտրոն, որտեղ պարտադիր կատարման ենթակա հրահանգների համաձայն և անձամբ տալով այդպիսի հրահանգներ՝ վիճաբանել են Է․Մ․-ի ու նրա հետ գտնվող անձանց հետ: Է․Մ․-ն, իր հերթին, երեխային տեսակցելու նպատակով 2026 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, գնացել է բժշկական կենտրոն։ Ընդունարանում բժշկական անձնակազմից մերժում ստանալով՝ վերջինս վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ, որի ընթացքում ցուցաբերելով ընդգծված անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք՝ տևական ժամանակ դրսևորել է հակաիրավական վարքագիծ, կիրառել է ֆիզիկական ուժ՝ հրելով բժշկական անձնակազմի ներկայացուցիչներին, հնչեցրել անպարկեշտ ու հայհոյախառն արտահայտություններ՝ այդպիսով բացահայտորեն խախտելով հասարակական կարգը, խաթարելով բժշկական կենտրոնի ընդունարանում գտնվող անձանց ու բուժառուների անդորրը և խոչընդոտել բժշկական հաստատության բնականոն աշխատանքը: Այնուհետև Է․Մ․ն, մի խումբ անձանց հետ գտնվելով հիշյալ հիվանդանոցի դիմաց, հանդիպել է Ա․Ս․-ի ընկեր Գ․Մ․-ին և նրան ուղեկցող մի խումբ անձանց և վիճաբանել նրանց հետ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, Ա․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը), Գ․Մ․-ի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը), Է․Մ․-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նշված 3 մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար»,-ասված է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված միջազգային հանձնառությունները պետք է վերածվեն շոշափելի արդյունքների․ Աննա Կարապետյան
Shant News / 14 minutes ago

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել Կատրին Շնեեբերգերին Հայաստանի բնապահպանական ոլորտին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Shant News / 25 minutes ago

Փաշինյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազնը քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները
Shant News / 36 minutes ago

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ
Shant News / 42 minutes ago
Related coverage

ԵԽԽՎ զեկույցում արդեն ՀՀ-ում տեղի ունեցող սելեկտիվ հետապնդումների մասին են խոսում
Aysor.am / 6 minutes ago

Ձեր նշածով՝ ոնց-որ նավթավերամշակման գործարանը համեմատենք բիտումի գործարանի հետ
Aysor.am / 10 minutes ago

Երբ հարցը տալիս ենք, կոնկրետ թվերով պատասխանեք
Panorama / 21 minutes ago

Վարդան Ղուկասյանին Հակակոռուպցիոն են հրավիրել ու հարցաքննել․ ինչ մանրամասներ է հայտնում փաստաբանը
ArmLur / Zhoghovurd / 23 minutes ago