2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսված՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 27-ից առ այսօր կատարվել են ապացուցողական և վարութային մի շարք գործողություններ։ Մասնավորապես՝ Կատարվել են շուրջ 1 տասնյակ հարցաքննություններ և լրացուցիչ հարցաքննություններ։ Ուղարկվել են տեղեկատվության պահանջի մասին դիմումներ։ Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ 3 հանձնարարություններ են տրվել օպերատիվ մարմնին։ Կատարվել են փաստաթղթերի զննումներ։ Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հսկող դատախազի թույլտվությամբ առգրավվել և ուսումնասիրվել են մի շարք գաղտնի փաստաթղթեր։ Իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ։ Հսկող դատախազը նախորդած ժամանակահատվածում իրականացրել է դեպքի մասին որոշակի տեղեկություններ ունեցող քաղաքացիների ընդունելություններ: Ընդունելությունների արդյունքներն ուղարկվել են քննիչին՝ համապատասխան ապացուցողական գործողություններ կատարելու նպատակով: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ, քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։ Նախաքննությունն ընթացքի մեջ է։ —00—ՄԱ The post Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ
2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսված՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Շահին Մուստաֆաևը պահանջե՞լ է ձեզնից, որ էդ տարածքներն ականազերծվեն, նոր հանձնվեն Ադրբեջանին
24TV / 24News / 14 minutes ago

ՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղությունները
24TV / 24News / 22 minutes ago

Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսեր
24TV / 24News / 28 minutes ago

Հայ ժողովրդի համար աղետով ա ավարտվել բոլոր էն դեպքերը, երբ երաշխավորներ են եղել. Փաշինյան
24TV / 24News / 28 minutes ago
Related coverage

TRIPP ը վավերացվեց․ ո՞րն է հաջորդ քայլը #abcmedia #abcլուրեր
ABC Media / 14 minutes ago

TRIPP-ի համար կօգտագործվի նույն տարածքը, որով խորհրդային ժամանակներում անցել է երկթագիծը.փոխվարչապետ
Public Television of Armenia — 1Lurer / 18 minutes ago

«Ի՞նչ իրավական հիմքով են ՀՀ տարածքները հանձնվել Ադրբեջանի վերահսկողությանը»
Aravot / 18 minutes ago

Երկաթուղին, ինչպես մեր տան էդ «տրի չետվերծ տուբեն», ինքն իրենով ի՞նչ իմաստ ունի. Միրզոյան
Pastinfo / 21 minutes ago