2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսված՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 27-ից առ այսօր կատարվել են ապացուցողական և վարութային մի շարք գործողություններ։ Մասնավորապես՝ Ø Կատարվել են շուրջ 1 տասնյակ հարցաքննություններ և լրացուցիչ հարցաքննություններ։ Ø Ուղարկվել են տեղեկատվության պահանջի մասին դիմումներ։ Ø Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ 3 հանձնարարություններ են տրվել օպերատիվ մարմնին։ Ø Կատարվել են փաստաթղթերի զննումներ։ Ø Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հսկող դատախազի թույլտվությամբ առգրավվել և ուսումնասիրվել են մի շարք գաղտնի փաստաթղթեր։ Ø Իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ։ Ø Հսկող դատախազը նախորդած ժամանակահատվածում իրականացրել է դեպքի մասին որոշակի տեղեկություններ ունեցող քաղաքացիների ընդունելություններ: Ընդունելությունների արդյունքներն ուղարկվել են քննիչին՝ համապատասխան ապացուցողական գործողություններ կատարելու նպատակով: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ, քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։ Նախաքննությունն ընթացքի մեջ է։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ․ Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործի մասին
Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ․ Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործի մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Ծավի ջուրը համարվում է անվտանգ․ ԱՆ
A1plus / 41 minutes ago

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազնին
A1plus / 42 minutes ago

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազնին (տեսանյութ)
A1plus / 42 minutes ago

«Մեկ է՝ անցնելու է»-ն շատ վտանգավոր մտածելակերպ է և կարող է այսպես մասնակցության թիվը էականորեն նվազեցնել․ Խաչատրյան
A1plus / 45 minutes ago
Related coverage

#ՀԻՄԱ․ ՎԱԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ․ #ՈՒՂԻՂ
168 Jham / 17 minutes ago

Թրամփի Խաղաղության խորհրդի կանոնադրությանը կողմ քվեարկեց նաև ընդդիմությունը
168 Jham / 19 minutes ago

«Խորհրդարանական կառավարմամբ Իսրայելում ավարտվեց Կնեսետի համար քվեարկությունը, սակայն նոր կառավարության ձևավորման համար դեռ շատ գործընթացներ կան». Զաքարյան
168 Jham / 21 minutes ago

Ռոբերտ Քոչարյանը թող ինձ դատի տա, եթե այդ տեսանյութը կեղծ է. Վահագն Ալեքսանյան
Factor.am / 22 minutes ago