Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 19 համայնքում ՏԻՄ ընտրություններն անցկացվել են համամասնական ընտրակարգով, իսկ Շամիրամում և Ֆիոլետովոյում՝ մեծամասնական ընտրակարգով։ Ընտրություններում իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաղթել է համայնքների մեծ մասում։ Բացառություն է Ստեփանավանը, որտեղ ամենաշատ ձայներն ստացել է Գործարար կուսակցությունը՝ գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Ընտրողների մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հենց Ստեփանավանում՝ 68,83 տոկոս։ Ա1+-ի հետ զրույցում ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը դրական է գնահատել ընտրությունների արդյունքները՝ նշելով, որ ՔՊ-ի հաջողության հիմնական պատճառը համայնքներում կատարված աշխատանքներն են։ Միաժամանակ նա ընդունել է, որ մրցակցության բացակայությունը կարող է նվազեցնել ընտրողների մասնակցությունը, ինչը, նրա գնահատմամբ, նկատելի էր այս ընտրություններում։ Խաչատրյանի խոսքով՝ որոշ համայնքներում մասնակցությունն ավելի ցածր է եղել, քան խորհրդարանական կամ նախորդ ընտրությունների ժամանակ։ Դրա հիմնական պատճառներից մեկը, ըստ նրա, կարող է լինել մրցակից քաղաքական ուժերի բացակայությունը։ Որոշ տեղերում թեկնածուն մի քաղաքական ուժ է եղել՝ Քաղաքացիական պայմանագիրն է եղել, իսկ մրցակից չի եղել։ Սա էլ նույնպես, ինձ թվում է, ազդում է մարդկանց ներկայացվածության վրա, նշել է պատգամավորը։ Նա, սակայն, չի կարծում, որ ընտրություններին չմասնակցելու հիմնական պատճառը քաղաքացիների անվստահությունն է իշխանությունների նկատմամբ կամ անտարբերությունը։ Նրա խոսքով՝ քվեարկության օրը քաղաքացիների մի մասը բացակայում է համայնքից, մյուսներն առողջական խնդիրներ ունեն, իսկ անտարբեր քաղաքացիները, որպես կանոն, որևէ ընտրության չեն մասնակցում։ Խաչատրյանը նաև ուշադրություն է հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա․ երբ ընտրողները վստահ են, որ իրենց նախընտրած քաղաքական ուժն առանց իրենց մասնակցության էլ կհաղթի, ընտրատեղամաս գնալու անհրաժեշտություն չեն տեսնում։ Օրինակ՝ Գորիսում մարդիկ ասում էին, որ դե մեկ է՝ Առուշ Առուշանյանն է քաղաքապետը, էլ ի՞նչ ընտրենք։ Այդ օրը մենք քեֆ կանենք, մեր գործերով կզբաղվենք, միևնույն է՝ անցնելու է։ Այ, այս մեկ է՝ անցնելու է-ն շատ վտանգավոր մտածելակերպ է և կարող է այսպես մասնակցության թիվը էականորեն նվազեցնել, նշել է պատգամավորը։ Նրա գնահատմամբ՝ Գորիսում ընտրողների մասնակցության 54,54 տոկոս ցուցանիշը լավ արդյունք է՝ հաշվի առնելով նաև եղանակային պայմանները։ Իսկ Առուշ Առուշանյանի գլխավորած դաշինքի գրանցած արդյունքը նա գերազանց է գնահատել։ Պատգամավորը համայնքների մեծ մասում ՔՊ-ի հաջողության հիմնական պատճառներից է համարել իրականացված շինարարական և ենթակառուցվածքային ծրագրերը՝ դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների և այլ օբյեկտների կառուցումն ու բարեկարգումը։ Մեր քաղաքներում կատարված մեծածավալ աշխատանքները, համայնքներում՝ դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ։ Երբևէ մեր ժողովուրդը այդպիսի արդյունքներ չի տեսել մեր մարզային քաղաքներում, մեր համայնքներում։ Նույնիսկ Սովետական միության ժամանակ այսքան շինարարություն ու այս ծավալի աշխատանքներ չեն եղել, նշել է Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ քաղաքացիները տեսել ու գնահատել են կատարված աշխատանքները և ցանկություն հայտնել, որ համայնքների ղեկավարները շարունակեն պաշտոնավարել ու աշխատել նույն տեմպով։ Նա նաև նշել է, որ համայնքապետերը խոստացել են առաջիկա տարիներին կրկնակի ավելի լավ աշխատել։ Արմեն Խաչատրյանը Ստեփանավանում ընտրողների բարձր մասնակցությունն ու ՔՊ-ի պարտությունը բացատրել է սուր մրցակցությամբ։ Նրա խոսքով՝ այնտեղ ընտրապայքարին մասնակցել է երեք հիմնական ուժ, և ընտրողները հնարավորություն են ունեցել ընտրություն կատարելու տարբեր քաղաքական ուժերի միջև։ Որտեղ մրցակցություն կա, մասնակցությունը բավականին բարձր է, որտեղ չկա՝ ցածր է, ասել է պատգամավորը։ Նախնական արդյունքներով՝ Ստեփանավանում Գործարար կուսակցությունն ստացել է ձայների 41,54 տոկոսը, Քաղաքացիական պայմանագիրը՝ 35,32 տոկոսը, իսկ Ուժեղ Հայաստանը՝ 19,68 տոկոսը։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 68,83 տոկոս՝ ամենաբարձր ցուցանիշն այս ընտրություններում։ Խաչատրյանի գնահատմամբ՝ Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը ևս կատարած աշխատանք ունի, որը բնակիչները գնահատել են իրենց քվեով։ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ անհրաժեշտ է ձևավորել ուժեղ և պետականակենտրոն ընդդիմություն, ինչպես նաև ամրապնդել հասարակական վերահսկողությունը։ Նա հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրություններից հետո խոսել է պետականակենտրոն ընդդիմության ձևավորման անհրաժեշտության մասին՝ թե՛ ՏԻՄ, թե՛ համապետական ընտրությունների մակարդակով։ Մենք ուզում ենք՝ նոր ընդդիմություն ձևավորվի բոլոր վայրերում և ուժեղանա հասարակական վերահսկողությունը ՀԿ-ների միջոցով, անհատների միջոցով, որպեսզի լինեն այլընտրանքներ։ Այլընտրանքները միշտ պետք են, մրցակցություն միշտ պետք է, առանց մրցակցության զարգացում չի լինելու, ասել է Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ կառավարությունը կմտածի, թե ինչ միջոցներով և խթաններով կարելի է նպաստել քաղաքական մրցակցության ձևավորմանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Մեկ է՝ անցնելու է»-ն շատ վտանգավոր մտածելակերպ է և կարող է այսպես մասնակցության թիվը էականորեն նվազեցնել․ Խաչատրյան
«Մեկ է՝ անցնելու է»-ն շատ վտանգավոր մտածելակերպ է և կարող է այսպես մասնակցության թիվը էականորեն նվազեցնել․ Խաչատրյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Ձեր քիթը միշտ ջարդվելու է, բախում էր ՀՀ ինքնիշխանության և գաղութացման տանողների միջև. ՔՊ պատգամավոր
A1plus / 16 minutes ago

Ձեր քիթը միշտ ջարդվելու է, բախում էր ՀՀ ինքնիշխանության և գաղութացման տանողների միջև. ՔՊ պատգամավոր (տեսանյութ)
A1plus / 16 minutes ago

Համայնքապետերը թող դատական հայցեր ներկայացնեն տիկին Յոլյանի հայտարարությունների մասին մեր․ Սարգսյան
A1plus / 28 minutes ago

Համայնքապետերը թող դատական հայցեր ներկայացնեն տիկին Յոլյանի հայտարարությունների մասին մեր․ Սարգսյան (տեսանյութ)
A1plus / 28 minutes ago
Related coverage

#ՈՒՂԻՂ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍ «17 ԱՐԴԱՐՆԵՐԻ» ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ
168 Jham / 5 minutes ago

Տեսանյութ՝ ողջ դատական նիստի ընթացքում ․ պաշտպանների պնդմամբ՝ այն կապ չունի Բագրատ Սրբազանի ու մյուսների հետ
Aravot / 6 minutes ago

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՈՐՈՇՈՒՄ ՉՈՒՆԻ. ՄՈՍԿՎԱ ԿԳՆԱ, ԵՐԲ ՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԵՆԱ. ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
168 Jham / 6 minutes ago

ԴԻՏԵ՛Ք ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ՝ 20։00-ԻՆ
Factor.am / 7 minutes ago