Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը կարիերայում առաջին անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին, որը ֆրանսիական France Football ամսագիրն ամեն տարի հանձնում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: Այս տարի 33-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում նվաճել էր Գերմանիայի չեմպիոնի կոչումը, իսկ Անգլիայի հավաքականի հետ դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Նախորդ մրցաշրջանում Հարի Քեյնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 65 հանդիպման ու դարձել 73 գոլի հեղինակ։ Նախորդ անգամ անգլիացի ֆուտբոլիստներից «Ոսկե գնդակի» արժանացել էր Մայքլ Օուենը՝ պատվավոր մրցանակը ստանալով 2001 թվականին: «Ոսկե գնդակի» 70-րդ մրցանակաբաշխությունում անգլիացին ստացել է նաև տարվա լավագույն հարձակվողի մրցանակը: «Ոսկե գնդակի» քվեարկության լավագույն տասնյակում էին նաև Լամին Յամալը («Բարսելոնա», Իսպանիա), Կիլիան Մբապեն («Ռեալ», Ֆրանսիա), Լիոնել Մեսին («Ինտեր Մայամի», Արգենտինա), Ուսման Դեմբելեն (ՊՍԺ, Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա), Խվիչա Կվարացխելիան (ՊՍԺ, Վրաստան), Մայքլ Օլիսեն («Բավարիա», Ֆրանսիա), Ռոդրին («Բարսելոնա», Իսպանիա) և Ֆաբիան Ռուիսը (ՊՍԺ, Իսպանիա): Տարվա լավագույն մարզիչի մրցանակին արժանացել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը գլխավորող Լուիս դե լա Ֆուենտեն։ Լավագույն դարպասապահ է ճանաչվել Իսպանիայի հավաքականի ու Բիլբաոյի «Աթլետիկի» ներկայացուցիչ Ունայ Սիմոնը: Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը երրորդ անգամ անընդմեջ ստացել է տարվա լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը: Ակումբային ֆուտբոլում տարվա լավագույն թիմ է ճանաչվել Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն: Կանանց «Ոսկե գնդակին» արժանաել է «Լոնդոն Սիթի Լայոնեսիսի» իսպանացի կիսապաշտպան Ալեսյա Պուտելյասը։ «Ոսկե գնդակի» 70-րդ մրցանակաբաշխությունը կայացել է Լոնդոնում։ Դավիթ Եղիազարյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
Factor.am / 20 minutes ago

Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Factor.am / 28 minutes ago

Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
Factor.am / 39 minutes ago

Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 43 minutes ago
Related coverage

Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել
Shant News / 41 minutes ago

Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
1in.am / 11 hours ago

Սա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններին
24TV / 24News / 11 hours ago

Հայկական ոգի, ֆրանսիական ոսկի․ Ալեն Պողոսյանի ուղին դեպի ֆուտբոլային բարձունքներ
Alpha News / 12 hours ago