Արման Ծառուկյանը խոսել է RAF (Real American Freestyle) կազմակերպության միջին քաշային կարգի Crossover չեմպիոնական տիտղոսը նվաճելու և պրոֆեսիոնալ ըմբշամարտի լիգայում իր հետագա ծրագրերի մասին։ Հոկտեմբերի 24-ին Լաս Վեգասում կայացած RAF 14 մրցաշարում Ծառուկյանը հաղթել էր ամերիկացի Դիլոն Դենիսին և նվաճել չեմպիոնական գոտին։ «Ես ուզում էի դառնալ չեմպիոն, դա համար մեկ նպատակն էր, և կարևոր չէ, թե ում դեմ պայքարում եմ նվաճել տիտղոսը։ Նա լավագույն ըմբիշը չէ, ում հետ ես գոտեմարտել եմ այս կազմակերպությունում, բայց նա շատ հետևորդներ ունի և մեծ ուշադրություն է գրավում։ Ուրախ եմ, որ դարձա RAF-ի չեմպիոն, և կպահպանեմ այս տիտղոսն այնքան երկար, որքան հնարավոր կլինի»,- ասել է Ծառուկյանը։ Նա նաև նշել է, որ այլևս հետաքրքրված չէ օլիմպիական չեմպիոն Ջորդան Բարոուզի դեմ գոտեմարտով։ Վերջինս RAF 14 մրցաշարում անսպասելի պարտություն էր կրել ուսանողական ըմբշամարտի ներկայացուցիչ Մայքլ Կալիենդոյից։ «Ջորդան Բարոուզն ինձ այլևս չի հետաքրքրում։ Եթե օլիմպիական չեմպիոնը պարտվում է նորեկին, նրա հետ գոտեմարտելն այլևս որևէ հետաքրքրություն չի ներկայացնում։ Նա ինձ հետաքրքիր էր, երբ RAF-ի առաջին համարն էր։ Հիմա ինձ ուրիշ մեկն է պետք»,- պարզաբանել է հայ մարտիկը։ Ծառուկյանի խոսքով՝ ինքը մեծ հաճույքով գորգ դուրս կգար խառը մենամարտերի լեգենդ, կանադացի Ժորժ Սեն-Պիերի դեմ, եթե RAF լիգային հաջողվի պայմանագիր կնքել նրա հետ։ «Մենք մի քանի անուն ունենք մտքում, բայց առայժմ ես կենտրոնացած եմ մեծ անուն ունեցող MMA-ի մարտիկների վրա։ Չեմ ցանկանում գոտեմարտել նրանց հետ, ում ոչ ոք չի ճանաչում։ Ինձ մեծ անուններ են պետք, լավագույն մարտիկներ։ RAF լիգան արդեն պայմանագիր է կնքել UFC-ի բազմաթիվ մարտիկների հետ, և գուցե նրանց հաջողվի համաձայնության գալ Ժորժ Սեն-Պիերի հետ։ Ես կցանկանայի գոտեմարտել նրա դեմ»,- ասել է Ծառուկյանը։ Նշենք, որ հայ մարտիկն իր չեմպիոնական գոտու առաջին պաշտպանությունը կանցկացնի նոյեմբերի 14-ին՝ Աբու Դաբիում կայանալիք RAF մրցաշարում։ Նրա մրցակիցը կլինի բրազիլացի Նեյման Գրեյսին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արման Ծառուկյանը նշել է՝ ում դեմ կցանկանար գոտեմարտել
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՈւՂԻՂ. Պատգամվորենրը հարգանքի տուրք են մատուցում Հոկտեմբերի 27-ի զnհերի հիշատակին
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago

Բրազիլիայում ընտրությունների արդյունքները կասկածի տակ են․ քվեարկության ժամերը երկարաձգվել են
ArmLur / Zhoghovurd / 5 hours ago

ՄԱԿ-ը ռազմական հանցագործություն է որակել ՌԴ հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին
ArmLur / Zhoghovurd / 5 hours ago

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago
Related coverage

Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
1in.am / 6 hours ago

Սա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններին
24TV / 24News / 6 hours ago

Հայկական ոգի, ֆրանսիական ոսկի․ Ալեն Պողոսյանի ուղին դեպի ֆուտբոլային բարձունքներ
Alpha News / 6 hours ago

Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
A1plus / 7 hours ago