«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանկարծ հիշել է, որ կարելի է նաև խզել պայմանագիրը շինարարական ընկերության հետ և նրան ներառել «սև ցուցակում»։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազատության պողոտայում ոռոգման ցանցի կառուցման ընթացքում անորակ խողովակների տեղադրման խնդիրը նոր չէ․ այս իրավիճակը շարունակվում է արդեն շուրջ 6-7 ամիս, սակայն քաղաքապետարանի և համապատասխան վարչական շրջանի կողմից խնդրի լուծման ուղղությամբ ժամանակին ձեռնարկված քայլերի արդյունավետության վերաբերյալ հարցեր են առաջանում։ Եվ հիմա, երբ խնդիրը ամիսներ շարունակ չի ստացել պատշաճ լուծում, Տիգրան Ավինյանը հանձնարարում է շտապ խզել պայմանագիրը և ընկերությանը ներառել «սև ցուցակում»։ Հարց է առաջանում՝ իսկ այս ամիսների ընթացքում որտե՞ղ էին քաղաքապետարանի պատասխանատուները, ո՞վ էր վերահսկում աշխատանքների որակը, և ինչո՞ւ պայմանագրի խզման անհրաժեշտությունը հրատապ է դարձել միայն հիմա։ Եթե խողովակներն անորակ են եղել, ապա ինչպե՞ս է ստացվել, որ խնդիրը ժամանակին չի կանխվել, և ինչո՞ւ են քաղաքացիները ստիպված եղել ամիսներ շարունակ բախվել դրա հետևանքներին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շինարարական աշխատանքների որակի և խողովակների տեղադրման հետ կապված խնդիրներ կան նաև Արաբկիր վարչական շրջանում՝ «Մոդենա» շենքի շինարարության որոշ հատվածներում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այնտեղ ևս հարցեր են առաջացել աշխատանքների պատշաճ իրականացման վերաբերյալ։ Այս հանգամանքը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի՝ պարզելու՝ արդյոք երկու դեպքերը կապ ունեն նույն կապալառուի հետ։ Ու այդ խայտառակ պատկերի պատճառով նշված հատվածում մշտական խցանումներ են։ Ստացվում է՝ քաղաքային իշխանությունների համար պայմանագիրը խզելու և ընկերությանը «սև ցուցակում» ներառելու որոշումը հիմա է դարձել հրատապ, մինչդեռ հանրային աշխատանքների որակի վերահսկողությունը պետք է իրականացվի ոչ թե խնդիրների՝ ամիսներ շարունակ ձգձգվելուց հետո, այլ հենց սկզբից ու զուգահեռաբար»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավթաշենի կրակոցների գործով կա կալանավորված․ ինչ կապ ունեն իշխանական շրջանակների հետ
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago

Դավթաշենի կրակոցների գործով կա կալանավորված․ ինչ կապ ունեն իշխանական շրջանակների հետ
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները
ArmLur / Zhoghovurd / 19 minutes ago

Ինչ որոշում ունի ՔՊ-ն Ստեփանավան համայանքի հետ կապված
ArmLur / Zhoghovurd / 27 minutes ago
Related coverage

«Ես Ձեզ մեծագույն հաճույքով հեռացնելու եմ դահլիճից, դանդաղ», «Անցնենք գործի»
News.am / 6 minutes ago

Ադրբեջանից բենզինի ներարկումը որ պայմանագրի հիման վրա է եղել. Էդգար Ղազարյանի հարցին պատասխան չկար
Pastinfo / 6 minutes ago

Двум заведущим кафедр Ереванского госуниверситета избрана мера пресечения
Sputnik Armenia / 7 minutes ago

Լուրեր 13:00 | | 28.10.2026
Public Television of Armenia — 1Lurer / 7 minutes ago