Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Սարգսյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն: Աստանայում անցկացվող աշխարհի առաջնության եզրափակչում հայազգի ըմբիշը 1:7 հաշվով պարտվեց բելառուս Կիրիլ Մասկևիչին: Կիսաեզրափակչում Արթուր Սարգսյանը 5:1 հաշվով հաղթել էր Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, իրանցի Մոհամադհադի Սարավիին, որը 1/8 եզրափակչում պայքարից դուրս էր թողել Հայաստանը ներկայացնող Հայկ Խլոյանին։ 28-ամյա Սարգսյանը կարիերայում երրորդ մեդալը նվաճեց աշխարհի առաջնությունում: 2021-ին նա դարձել էր բրոնզե, իսկ 2025-ին՝ արծաթե մեդալակիր: