«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետությունում պարբերաբար հնչող կրակոցներն ու դրանց հետևանքով գրանցվող ողբերգական դեպքերը իրավապահներին դրդել են զենքի շրջանառության կարգավորման նոր մեխանիզմներ մշակել։ Մասնավորապես, քննարկվում են զենքի ազատ վաճառքի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրենսդրական փոփոխություններ։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է մայրաքաղաքում և հանրապետության այլ բնակավայրերում զենքի գործադրմամբ հարցեր լուծելու դեպքերին ու պարբերաբար հնչող կրակոցներին։ Նախարարը նշել է, որ զենքի ազատ վաճառքի ոլորտում խնդիր է տեսնում, և առաջիկայում Ներքին գործերի նախարարությունը հանդես կգա զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում փոփոխությունների փաթեթով։ Սպասվող նախաձեռնության նպատակը, ըստ էության, զենքի վաճառքի և շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացումն է։ Թե կոնկրետ ինչ սահմանափակումներ կառաջարկվեն և ինչ նոր պահանջներ կներդրվեն զենք ձեռք բերելու գործընթացում, պարզ կդառնա օրենսդրական փաթեթի հրապարակումից հետո։ Հատկանշական է, որ սա զենքի շրջանառության կարգավորմանն ուղղված առաջին օրենսդրական նախաձեռնությունը չէ․ զենքի ոլորտում փոփոխությունների մի քանի փաթեթներ արդեն ներկայացվել են։ Այդուհանդերձ, զինված միջադեպերի, կրակոցների և դրանց հետևանքով տեղի ունեցող ողբերգական դեպքերի խնդիրը շարունակում է մնալ օրակարգում։ Հետևաբար, առաջիկա փոփոխությունների արդյունավետության գլխավոր չափանիշը ոչ թե հերթական օրինագծի ընդունումը կլինի, այլ այն, թե որքանով դրանք կկարողանան կանխել զենքի ապօրինի կամ վտանգավոր կիրառումը և նվազեցնել զինված միջադեպերի թիվը»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՈւՂԻՂ. ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը
ArmLur / Zhoghovurd / 31 minutes ago

Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն մետալուրգիական կոմբինատին և քիմիական գործարանին Տուլայի մարզում
ArmLur / Zhoghovurd / 37 minutes ago

Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ
ArmLur / Zhoghovurd / 50 minutes ago

Ջաբարովն առաջարկել է արգելել Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Բորդյուժա․ Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
PanArmenian / 10 minutes ago

Եկեք, ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից. Արամ Վարդեւանյան (տեսանյութ)
A1plus / 17 minutes ago

Եկե’ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք. Վարդևանյանը՝ Չախոյանին
24TV / 24News / 18 minutes ago

Ընդդիմության փորացավը՝ երաշխավոր բերելն է․ Տարոն Չախոյան (տեսանյութ)
A1plus / 21 minutes ago