Նորքի 8-րդ և 9-րդ զանգվածների բնակիչները դժգոհում են, որ իրենց տների հարևանությամբ գտնվող Ջրվեժի աղբավայրում պարբերաբար աղբ են այրում։ Այրվող աղբից, ըստ նրանց, տհաճ հոտ ու ծուխ է տարածվում։ Նրանք դիմել են Երևանի քաղաքապետարան, Ջրվեժի համայնքապետարան, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Կոտայքի մարզպետարան, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, բայց գոհացնող արձագանք չեն ստացել։ Աղբավայրը շարունակում է ծխալ։ Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ Հասմիկ Միքայելյանը նախորդ տարվա նոյեմբերին է ընտանիքով տեղափոխվել 8-րդ զանգվածի առանձնատների թաղամաս։ Բնակություն հաստատելուց երկու-երեք ամիս անց սկսել են զգալ աղբավայրից եկող տհաճ հոտն ու ծուխը։ Սկզբում չեն հասկացել՝ որտեղից է այն տարածվում։ Հետո հարևաններով ուսումնասիրել են ու տեսել, որ քիչ հեռվում գտնվող Ջրվեժի աղբավայրն է ծխում։ Աղբավայրն այրում են կամ կեսգիշերին, կամ վաղ առավոտյան։ Այն աստիճան տհաճ է, որ պատուհաններն ամբողջությամբ փակում ենք ու մի քանի ժամ այդպես պահում, մինչև որ հասկանում ենք, որ արդեն այդ հոտը չի զգացվում, կրակը հանգել է։ Օրինակ՝ առավոտյան թարմ օդի փոխարեն ծխի հոտն ենք շչում, չենք կարող վաղ առավոտյան բացել պատուհանները, որ թարմ օդը ներս գա,- պատմում է Հասմիկը։ Նա դիմել է Երևանի քաղաքապետարան, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, Կոտայքի մարզպետարան և ոստիկանություն։ ՏԿԵՆ-ը պատասխան նամակով հայտնել է, թե Կոտայքի մարզի աղբավայրում ծխի տարածումը կանխվել է, և խնդիրը լուծվել է։ Սակայն, նրա խոսքով, երկու օր անց հոտը կրկին տարածվել է, աղբանոցում նորից սկսել են աղբն այրել։ Մարի Կարսոլանյանը արդեն 10 տարի ապրում է Գարունավան թաղամասում, ասում է, որ մոտ մեկուկես տարի առաջ են նկատել, որ աղբավայրում աղբն այրում են, առաջ տարին մի քանի անգամ էր, հիմա ամեն օր աղբավայրը ծխում է։ Օրեցօր ավելանում է, և շատ խեղդվում ենք, ոչ կարողանում ենք պատշգամբում նստենք, ոչ դուրս գնանք, շատ վատ հոտ է գալիս, որ մեր շունչին նեղություն ենք ունենում, երկու օր առաջ գիշերը, երբ պատուհանները բաց էին, ես շատ վատացա,- պատմում է Մարին։ Աղբավայրը շահագործողը հերքում է աղբ այրելու մեղադրանքը Ջրվեժի աղբավայրը շահագործում է Անկոլո ՍՊԸ-ն։ Ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին, միակ բաժնետերը Վաղինակ Հովհաննիսյանն է։ Նա հերքում է, որ պարբերաբար աղբ են այրում։ Վաղինակ Հովհաննիսյանի խոսքով, այրման դեպքեր երբեմն լինում են, սակայն դրանք կարող են կապված լինել Ջրվեժի ռեստորաններից բերված ածուխի հետ։ Նա պնդում է, որ ընկերությունը նման դեպքերում ջրցան մեքենաներով ու տեխնիկայով մարում է կրակը։։ Տարվա մեջ մի անգամ, երկու անգամ, երեք անգամ նման դեպք լինելն անխուսափելի է, դրանք ինքնահրդեհման դեպքր են։ Մենք աղբ չենք այրում,- ասում է նա։ Հովհաննիսյանը նաև կարծում է, որ բնակիչները աղբավայրի տարածքում առաջացած ծուխը շփոթում են հարակից տարածքներում տեղի ունեցող այրումների հետ։ Մինչդեռ բնակիչները մեզ տրամադրել են լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ երևում է՝ ծխացողը աղբավայրի տարածքն է։ Նկարահանումների ընթացքում Հետքի տեսախցիկը եւս արձանագրել է ծուխն ու աղբավայրի այրման մակերեսը։ Ջրվեժի համայնքապետը տեղյակ չէ, որ ծուխը աղբանոցից է Ջրվեժի համայնքապետ Նորայր Սանթրոսյանն ասում է, որ աղբանոցի վերահսկումը Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի գործառույթն է։ Աղբավայրի այրման մասին նա տեղյակ չէր։ Ջրվեժի աղբավայրը չի շահագործվում Ջրվեժի համայնքապետարանի կողմից։ Այն վարձակալության է տրված, բողոքներ լինում են, եղել են, բայց կարծեմ ոչ թե աղբանոցի տարածքն է այրվում, այլ հարակածից հատվածներում մարդիկ ինչ֊որ իրեր են այրում,-ասում է համայնքապետը։ Նորայր Սանթրոսյանին հայտնեցինք, որ բնակիչները մեզ տրամադրել են տարբեր օրերի արված լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում երևում է, որ ծուխն աղբավայրի տարածքից է, բացի այդ՝ մենք նույնպես տեղում տեսախցիկով արձանագրել ենք աղբի այրումը։ Համայնքապետը պատասխանեց, որ չի կարող գնահատել բնակիչների տրամադրած նյութերի ապացուցողական նշանակությունը, նշեց, որ համայնքապետարանը կարող է գործել միայն իրեն վերապահված իրավասությունների շրջանակում։ Այս դեպքում, ըստ համայնքի ղեկավարի, համայնքապետարանի իրավասության շրջանակը շատ նեղ է։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բնակիչներից մեկի դիմումին ի պատասխան հայտնել է՝ ստուգումներ է անում Ջրվեժի աղբավայրում։ Պարզվել է ծխի աղբյուրը, այն հանդիսանում է Կոտայքի մարզի վարչական տարածքում գտնվող աղբավայրը, որտեղ ներկայում իրականացվում է ստուգում,-հայտնել է Տեսչական մարմինը։ Բնակիչները շարունակում են ահազանգել այրվող աղբի ու տարածվող ծխի մասին։ Համայնքապետն ասում է, որ տեղյակ չէ, իսկ աղբավայրը շահագործող ընկերության սեփականատերը հերքում է, որ աղբ են այրում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ թափոնների բաց այրումից արտանետվող աղտոտիչները կարող են առաջացնել շնչառական հիվանդություններ։ Քանի դեռ Ջրվեժի աղբանոցում շարունակում են աղբ այրել, հարակից թաղամասերում ապրող բնակիչները ստիպված են շնչել թունավոր օդը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ջրվեժի աղբավայրի ծուխը հասնում է բնակելի թաղամասեր
Ջրվեժի համայնքապետ Նորայր Սանթրոսյանն ասում է, որ աղբանոցի վերահսկումը Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի գործառույթն է։ Աղբավայրի այրման մասին նա տեղյակ չէր։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները Իտալիայում քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդումը
Hetq / 5 hours ago

Ազգային ժողովում հյուրընկալվել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը
Hetq / 6 hours ago

Նիդերլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Hetq / 6 hours ago

Հին դեմքեր՝ նոր ծրագրեր. ի՞նչ է խոստանում ախուրյանցիներին ՔՊ-ն առաջիկա 5 տարվա համար
Hetq / 6 hours ago
Related coverage

Սփյուռքում ունենք օտարերկրյա ազդեցություն և կառավարում
Noyan Tapan TV / 4 hours ago

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջnց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել
168 Jham / 6 hours ago

«Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության մասին իմ հոդվածին». Հարութ Սասունյան
Aravot / 6 hours ago

Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել է
168 Jham / 9 hours ago