Երկու ոտքը կորցրած մայր արջը գլորվելով շարժվում էր, քոթոթներին կերակրում: Կենդանին ահավոր նիհարել էր: Սա Շիկահողի արգելոցում կենդանաբան Հարութ Աղաթելյանի տեսած ամենաազդեցիկ դրվագներից մեկն է եղել: Ենթադրում են, որ արջը վերջույթները կորցրել է ականի պայթյունի հետեւանքով: Այս մասին գրել է Հետքը ։ «Մոտ 10 տարի շիկահողցի կենդանաբան Հ. Աղաթելյանը սովորականի պես աշխատանքի էր գնում իրենց գյուղին հարող արգելոց: Քայլում էր կիլոմետրերով, հասնում արգելոցի խորքը, ուսումնասիրում կենդանիներն ու բույսերը: Սակայն ամեն ինչ փոխվեց սահմանային նոր իրականության պատճառով: 2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս ադրբեջանցիները փուլ առ փուլ ՀՀ սուվերեն տարածքից մոտ 21 քկմ (2100 հա) են օկուպացրել Կապան խոշորացված համայնքի հարավարեւելյան մասում՝ Ներքին Հանդ ու Ծավ գյուղերի ուղղությամբ: Օկուպացված 21 քկմ-ի կամ 2100 հա-ի մեծ մասը Շիկահողի արգելոցի տարածքն է (սա պետական սեփականություն է): Եթե նկատի ունենանք, որ 1958-ին հիմնադրված արգելոցի տարածքը 12 քկմ է կամ 12 հազ. հեկտար, ապա ստացվում է, որ ադրբեջանցիներն օկուպացրել են դրա մոտ 1/6-ը: Հակառակորդն արգելոցի տարածքում եւ դրանից դուրս՝ Կապանի համայնքային հողերի վրա, անտառը հատելով, դիրքեր ու միջդիրքային ճանապարհներ է կառուցել, ականապատում իրականացրել: Ռազմական ու սահմանային իրավիճակի այս փոփոխությունից հետո էլ Հարութ Աղաթելյանը շարունակել է աշխատանքը արգելոցում. նա արգելոցի գիտության եւ տուրիզմի բաժնի ղեկավարն էր: Կենդանաբանը նշում է, որ Շիկահողի արգելոցի այս հատվածը, որը ներկայում օկուպացված է հակառակորդի կողմից ու դարձել է վտանգավոր թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների համար, իսկ նախկինում Հայաստանի ու Արցախի սահմանն էր, կարեւոր միգրացիոն գոտի է եղել կենդանիների, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված պարսկական ընձառյուծների, բեզոարյան այծերի, գորշ արջերի համար: Ըստ նրա՝ իր ուսումնասիրությունների ժամանակ ամենաշատ կենդանատեսակների հանդիպել է Սյունիքի հենց այս հատվածում: «Հետքի» զրուցակիցն ասում է, որ 12 հազ. հա ընդգրկող Շիկահողի արգելոցում հարուստ կենսաբազմազանություն կա. այստեղ հաշվառված է անոթավոր բույսերի 1100 տեսակ, 214 տեսակի ողնաշարավոր, այդ թվում՝ ավելի քան 150 թռչնատեսակ»։ Ավելին՝ սկզբնաղբյուրում ։ The post Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զшվթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը․ «Հետք» appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զшվթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը․ «Հետք»

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել
Alpha News / 3 minutes ago

ՔՊ-ի լկտի ստերը բացահայտվում են. Իրանն առանց ԱՄՆ-ի է ուզում լուծել խնդիրները
Alpha News / 9 minutes ago

Որքան արագ աշխատենք, այդքան արագ կունենանք դրական արդյունք. Միրզոյանը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասին
Alpha News / 18 minutes ago

ԱԺ-ն համաձայնություն է տվել ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացմանը. ընդդիմությունը դեմ էր
Alpha News / 59 minutes ago
Related coverage

ԱԺ-ն վավերացրել է ԱՄԷ-ի հետ ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը
168 Jham / 2 minutes ago

Ո՞վ պետք է որոշի Հայաստանի Սահմանադրության բովանդակությունը #abcmedia #abcլուրեր
ABC Media / 3 minutes ago

Ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը մնում է ծայրահեղ ծանր I ԼՈՒՐԵՐ I 14:00
News.am / 5 minutes ago

Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել
Factor.am / 7 minutes ago