UFC-ի ղեկավար Դանա Ուայթը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու հնարավորությանը։ «Բանակցություններ չեն եղել, բայց հարցը հիանալի է։ Անշուշտ, այժմ իմաստ ունի Ռուսաստանում մրցաշար անցկացնել»,- ասել է Ուայթը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանում տեղի է ունեցել UFC-ի երեք մրցաշար։ Կազմակերպությունն առաջին անգամ մրցումներ է անցկացրել Մոսկվայում 2018 թվականի սեպտեմբերին։ Հաջորդ մրցաշարը կայացել է Սանկտ Պետերբուրգում 2019 թվականի ապրիլին, իսկ նույն տարվա նոյեմբերին մենամարտեր կրկին անցկացվել են Մոսկվայում։