ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ի սպառնալիքներն այլևս չեն ազդում երկրների վրա։ Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար գեներալ–մայոր Մոհսեն Ռեզային՝ Թեհրանում այսօր կայացած քառակողմ բանակցությունների մասին։Ավելի վաղ հայտնել էինք, որ Թեհրանում տեղի է ունեցել Իրանի, Պակիստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների քառակողմ հանդիպումը:Նրա խոսքով՝ նշված երեք երկրների ներկայացուցիչները կարծում են, որ տարածաշրջանային խնդիրների լուծումը Իրանի հետ իրենց փոխգործակցությունն է: Ռեզային այն համոզմանն է, որ Իրանի ժողովրդի դիմադրությունն ու երկրի զինված ուժերի հզորությունը նպաստել են տարածաշրջանում նոր դրական մթնոլորտի ձևավորմանը և երեք պետությունների ներկայացուցիչների հետ երկխոսությանը: Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը նշել է նաև, որ Իրանի դիմադրության արդյունքները գնալով ավելի շոշափելի են դառնում: Հիշեցնենք, որ 2026 թ. օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ռազմական դաշինք ստեղծելու մասին պայմանագիր են ստորագրել։ Այս համաձայնագիրը ենթադրում է, որ երեք կողմերից որևէ մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլորի վրա։ Պաշտպանության մասին համատեղ համաձայնագիրը համագործակցություն է նախատեսում հետախուզական տվյալների փոխանակման և տարածաշրջանային անվտանգության համակարգման ոլորտում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱՄՆ–ի սպառնալիքներն այլևս չեն ազդում երկրների վրա. Մոհսեն Ռեզայի
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի խոսքով՝ նշված Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի ներկայացուցիչները կարծում են, որ տարածաշրջանային խնդիրների լուծումը Իրանի հետ իրենց փոխգործակցությունն է:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

В Монако найден мертвым 29-летний племянник князя Альбера II
Sputnik Armenia / 24 minutes ago

Հայկական «2 եվրատոկոսը», կամ ինչպես հասանք այսպիսի կյանքի
Sputnik Armenia / 46 minutes ago

Эксперты: Выборы в Армении — как при диктатуре, а провластная "крыша" — без вывески "ГД"
Sputnik Armenia / 48 minutes ago

Հորմուզը, Պարսից և Օմանի ծոցերը լիովին Իրանի վերահսկողության տակ են. հրամանատարություն
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը
24TV / 24News / 18 minutes ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 31 minutes ago

«Կենդանի հող»՝ մարդ-բնություն հարաբերությունների մասին
Public Television of Armenia — 1Lurer / 31 minutes ago

Հայաստանի դեմ կիբեռհարձակումների իրական աղբյուրը մնում է անհայտ
Armenian Business News (ABNews) / 31 minutes ago