Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի փոխնախագահ Գուանգժե Չենի գլխավորած պատվիրակությանը, ով Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ համաժողովի շրջանակներում։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել կլիմայական դիմակայունության ամրապնդման և կանաչ անցման համար անհրաժեշտ ֆինանսական և տեխնիկական ռեսուրսները պետություններին առավել հասանելի դարձնելու Համաշխարհային բանկի հանձնառությունը։ Այս համատեքստում Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում կհաջողվի COP17-ի շրջանակում քննարկվող նպատակները վերածել ՀԲ հետ կոնկրետ ծրագրային նախաձեռնությունների շուրջ համագործակցության։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել երկկողմ ընթացիկ համագործակցության՝ կլիմայի փոփոխության և բնապահպանական տեսանկյունից էական նշանակություն ունեցող ուղղություններին։ Մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել վերականգնվող էներգետիկայի և դրա համատեքստում կուտակիչ կայանների ենթակառուցվածքի զարգացման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, լանդշաֆտների վերականգնման և հողերի դեգրադացիայի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ընթացիկ ծրագրերի շուրջ։ Կենսաբազմազանության պահպանության և կլիմայական նպատակների իրականացման ֆինանսավորման աղբյուրների ընդլայնման անհրաժեշտության համատեքստում անդրադարձ է կատարվել նաև կանաչ ֆինանսավորման գործիքների կիրառման հեռանկարներին և այս ուղղությամբ հնարավոր համագործակցությանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի փոխնախագահին
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի փոխնախագահին

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային օրակարգը
A1plus / 34 minutes ago

Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
A1plus / 1 hour ago

ԵՄ պատվիրակությունը շնորհակալություն է հայտնում «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգի համար
A1plus / 1 hour ago
Կալանավորվել է Միկոյան 64-ի հողատարածքի վիճահարույց վաճառքի հետ կապվող գործարարը
A1plus / 2 hours ago
Related coverage

Գյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են
Shant News / 29 minutes ago

ԱՊՀ երկրների անձնագրերը կորցնում են դիրքերը միջազգային վարկանիշում
Alpha News / 33 minutes ago

Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ԲԸՏՄ-ն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում
1in.am / 58 minutes ago

«Սերվիսթայթան արևելք» ընկերությունը 2026-ի 6 ամսում 2 մլրդ 347 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago