«Ականատես» դիտորդական առաքելությունը հրապարակում է 2026 թ. հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ տեղեկանքը։ Ընտրություններն անցկացվել են 10 մարզի 21 համայնքում՝ ընդգրկելով 353 բնակավայր և 477,721 ընտրող։ Նախընտրական շրջանը 19 համայնքում ուսումնասիրել է 18 երկարաժամկետ դիտորդ, իսկ քվեարկության օրը 43 շրջիկ խումբ՝ 85 դիտորդ, դիտարկում է իրականացրել 408 ընտրատեղամասում։ Հիմնական արդյունքները Քաղաքական մրցակցություն․ 19 համայնքում գրանցվել է 45 ընտրական ցուցակ՝ 17 տարբեր կուսակցությունների և դաշինքների անուններով։ 5 համայնքում մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ սահմանափակելով քաղաքական ուժերի միջև ընտրության հնարավորությունը, ,թեև ընտրողները կարող էին դեմ քվեարկել ներկայացված ցուցակին։ Վարչական ռեսուրս և քարոզչություն․ արձանագրվել են համայնքային պաշտոնատար անձանց, կրթական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցների մասնակցության դեպքեր քարոզչական միջոցառումներին, այդ թվում՝ աշխատանքային ժամերին, ինչպես նաև երեխաների կազմակերպված ներգրավում տարբեր քաղաքական ուժերի քարոզարշավներին։ Բարեգործության արգելք․ Ստեփանավանում արձանագրվել և տեղեկություններ են ստացվել ընտրություններին մասնակցող գործող համայնքապետերի նախաձեռնությամբ մանկավարժներին նվերներ տրամադրելու մասին։ Ահազանգ է ստացվել նաև Երևան–Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների՝ «Համերաշխություն» դաշինքի քարոզչանյութերի տարածմամբ ուղեկցվելու վերաբերյալ։ Ճնշումների վերաբերյալ ահազանգեր․ մի շարք համայնքներում հաղորդվել է թեկնածուների և համակիրների նկատմամբ ճնշումների ու սպառնալիքների մասին։ Սակայն ահազանգերը հիմնականում չեն պարունակել բավարար տեղեկություններ՝ դրանց արժանահավատությունը անկախ աղբյուրներով ստուգելու համար։ Քվեարկության օր․ 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում՝ 408 ընտրատեղամասում 101 ընտրատեղամասում՝ մատչելիության 125 խնդիր, այդ թվում՝ 96-ում՝ տեղաշարժման, 29-ում՝ տեսողության դժվարություններ ունեցող ընտրողների համար։ Արձանագրվել են նաև՝ Մարդկանց և մեքենաների կուտակումների, ընտրողների հնարավոր վերահսկողության հետ կապված՝ 31 դեպք։ Քվեարկության գաղտնիության խնդիրներ՝ 10 դեպք։ Ընտանեկան քվեարկություն՝ 6 ընտրատեղամասում։ Քարոզչության արգելքի պահպանման խնդիրներ՝ 7 դեպք։ Արձանագրվել են նաև ընտրողների ուղղորդման և քվեարկության իրավունքի իրացման խոչընդոտներ։ Դիտորդների իրավունքների սահմանափակում՝ 51 ընտրատեղամասում Հանձնաժողովները չեն թույլատրել ամբողջությամբ լուսանկարահանել ընտրողներին օգնող անձանց տվյալների վերաբերյալ գրանցամատյանի էջը՝ չնայած դիտորդների այդ իրավունքը հաստատող՝ ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռին։ Արդյունքների հաշվարկ և ամփոփում․ արձանագրվել են հաշվարկի ընթացակարգերի, ընտրական փաստաթղթերի փաթեթավորման, պարկերի կնքման ու ստորագրման և արձանագրությունների լրացման հետ կապված խնդիրներ։ «Ականատեսը» շարունակելու է արձանագրված դեպքերի ուսումնասիրությունն ու իրավասու մարմինների արձագանքների դիտարկումը։ Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության և ԱՄՆ-ի գերմանական Մարշալ հիմնադրամի՝ Անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF), ինչպես նաև Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Փաստաթղթի բովանդակության համար պատասխանատու է «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի դրամաշնորհատուների տեսակետները։ —00—ՍՊ The post «Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
«Ականատես» դիտորդական առաքելությունը հրապարակում է 2026 թ. հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ջաբարովն առաջարկել է արգելել Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան
24TV / 24News / 34 minutes ago

24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
24TV / 24News / 38 minutes ago

ԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորին
24TV / 24News / 46 minutes ago

Առանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի է
24TV / 24News / 54 minutes ago
Related coverage

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 15 minutes ago

Կարծում եմ՝ Սամվել Կարապետյանին դրդել են դատի տալ ինձ՝ մեր ուշադրությունը շեղելու համար
Noyan Tapan TV / 28 minutes ago

Չորրորդ հանրապետության հպարտ քաղաքացինե՛ր, բարի գալուստ Նիկոլ Փաշինյանի միջնադարյան խանություն
Noyan Tapan TV / 28 minutes ago

Սամվել Կարապետյանն ինձ դատի է տվել և նույնիսկ ներողության տեքստ է պատրաստել
Noyan Tapan TV / 28 minutes ago