Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը միջազգային իրավունքի շրջանակում և չի ձգտում միջուկային զենք ունենալ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում միջուկային զենք ունենալ և, որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ, ցանկանում է շարունակել իր միջուկային գործունեությունը՝ միջազգային իրավունքին և պարտավորություններին համապատասխան»,- Փեզեշքիանի խոսքերը մեջբերում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։ Երկրի նախագահը նշել է, որ Իրանը պահպանում է խաղաղ նպատակներով միջուկային գործունեություն իրականացնելու իր իրավունքը և ակնկալում է, որ այդ իրավունքը կհարգվի։ Նրա խոսքով՝ հակասական և ոչ կառուցողական է այն մոտեցումը, երբ միջուկային հարցն օգտագործվում է որպես ճնշումների, սպառնալիքների և միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու պատրվակ, իսկ բանակցությունների պատրաստակամության մասին հայտարարություններն ուղեկցվում են Իրանի վրա հարձակումներով։ Փեզեշքիանի խոսքով՝ նման քաղաքականությունը խաթարել է վստահությունը և խորացրել անվստահությունը իրանական հասարակության ու պաշտոնատար անձանց շրջանում։ Թեհրանում կայացած հանդիպմանը մասնակցել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալեդ բեն Սալման Ալ Սաուդը, Պակիստանի պաշտպանության ուժերի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը։ Այս երկրները կազմում են Մեքքայի դաշինքը։ —00—ՍՊ The post Փեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ջաբարովն առաջարկել է արգելել Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան
24TV / 24News / 34 minutes ago

24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
24TV / 24News / 38 minutes ago

ԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորին
24TV / 24News / 46 minutes ago

Առանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի է
24TV / 24News / 54 minutes ago
Related coverage

Ստամբուլը ժամադրության համար Եվրոպայի ամենամատչելի քաղաքն է
168 Jham / 16 minutes ago

Արհեստական բանականությունը մինչև 2036 թվականը կոչնչացնի մարդկությանը․ Նեյթ Սոարես
168 Jham / 22 minutes ago

Ի՞նչ է գրված Աթաթուրքի՝ «Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ» գրքում
Noyan Tapan TV / 28 minutes ago

Հոկտեմբերի 27․ օր, երբ գնդակահարվեց Հայաստանի ինքնիշխանության ձգտումը
Noyan Tapan TV / 28 minutes ago