factor.am «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում ճգնաժամն ուսումնասիրող» ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը չհստակեցրեց՝ հանձնաժողովի աշխատանքի վերջնական նպատակը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացո՞ւմն է, թե՞ ոչ։ Factor TV-ի ուղիղ հարցին ի պատասխան՝ նա պնդեց, որ հանձնաժողովը քննելու է ոչ թե անձանց, այլ իրավահարաբերությունները։ «Հանձնաժողովը անձանց վերաբերյալ չէ, հանձնաժողովը անձանց հարց չի քննում, անձանց վերաբերյալ առաջարկություններ չի ներկայացնելու։ Հանձնաժողովը քննելու է հարաբերությունների վերաբերյալ հարցեր և ներկայացնելու է հարաբերությունների վերաբերյալ առաջարկություններ»,- ասաց Եղոյանը։ Նրա խոսքով՝ հանձնաժողովը քննարկելու է պետության և եկեղեցու հարաբերությունները, եկեղեցու գույքային, հարկային և ֆինանսատնտեսական հարցերը, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականների մասնակցությունը քաղաքական գործընթացներին։ Արդյոք հանձնաժողովը փորձելու է պարզել Գարեգին Բ-ի վերաբերյալ զեկույցում տեղ գտած տեղեկությունների իսկությունը, այդ թվում՝ նրա զավակ ունենալ-չունենալու հարցը։ Այս հարցին Արման Եղոյանը դարձյալ պնդեց, որ հանձնաժողովը չի քննարկելու անձանց հարցերը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է | factor.am appeared first on Infocom .