factor.am Ուկրաինայում պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների հետաքննության ՄԱԿ-ի անկախ միջազգային հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների հետ կապված մարդկության դեմ հանցագործություններ կատարելու, ինչպես նաև օտարերկրյա վարձկանների հավաքագրման միջոցով մարդկանց առևտրով զբաղվելու մեջ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի նոր զեկույցում, որը հայտնվել է Current time-ի տրամադրության տակ։ Հարվածներ էներգետիկ ենթակառուցվածքներին ու առողջությունը «Հանձնաժողովը եզրակացրել է, որ Ռուսաստանի իշխանությունները ռազմական հանցագործություններ են կատարել՝ միտումնավոր հարվածներ հասցնելով քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործություններ՝ այլ անմարդկային գործողությունների ձևով»,- ասվում է փաստաթղթում։ Հանձնաժողովը հատուկ ընդգծում է, որ ձմռան մոտենալուն զուգահեռ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ Ռուսաստանի հարվածները զգալիորեն ազդում են քաղաքացիական բնակչության ֆիզիկական և հոգեկան առողջության, ինչպես նաև հիվանդանոցների աշխատանքի վրա։ Զեկույցի համաձայն՝ 2025-2026 թվականների ձմռանն Ուկրաինայի բնակիչներն արդեն ստիպված էին երկար ժամանակ մնալ առանց ջեռուցման, էլեկտրականության և ջրի՝ սաստիկ սառնամանիքների պայմաններում։ Ամենածանր վիճակում էին այն մարդիկ, որոնց բնակարանների պատուհաններն արդեն կոտրվել էին Ռուսաստանի նախորդ հարձակումների հետևանքով։ Զեկույցում նշվում է, որ այդ տներում ջերմությունը պահպանելու որևէ հնարավորություն չի եղել։ Երկար ժամանակ ցրտի պայմաններում մարդկանց գտնվելը հանգեցրել է լուրջ հիվանդությունների՝ ցրտահարության, հիպոթերմիայի, քրոնիկ շնչառական հիվանդությունների, սրտի կաթվածների, ինսուլտների և սեպսիսի։ Որոշ դեպքերում մարդիկ մահացել են։ Զեկույցում նշվում է, որ արդեն քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց վիճակը ցրտի պայմաններում վատթարացել է։ Էլեկտրաէներգիայի և ջեռուցման բացակայությունը, ոչ միայն սաստիկ ցրտերի ժամանակ, առանձնահատուկ ազդեցություն է ունենում այն մարդկանց վրա, որոնց կյանքը կախված է սարքերից կամ այնպիսի դեղամիջոցներից, որոնք պետք է պահվեն որոշակի ջերմաստիճանում։ Զեկույցում առանձին ընդգծվում է, որ դա ծանր հետևանքներ է ունենում նաև շարժունակության սահմանափակումներ ունեցող մարդկանց և միայնակ տարեցների համար, որոնք հաճախ գտնվում են սոցիալ-տնտեսական խոցելի վիճակում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ | factor.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ | factor.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում
Infocom / 2 hours ago

Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը
Infocom / 2 hours ago

Սերբիայի նոր իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ | news.am
Infocom / 3 hours ago

Հիջաբի շուրջ նոր վեճ Բաքվի ու Թեհրանի միջև․ Ադրբեջանը Իրանին մեղադրում է ներքին գործերին միջամտելու մեջ | azatutyun.am
Infocom / 3 hours ago
Related coverage

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրավոր
Shant News / 1 hour ago

Զելենսկու և նրա խունտայի խնդիրն է ռադիոակտիվ վարակման գոտի ստեղծել Զապորոժիեում. ՌԴ ԱԳՆ
Sputnik Armenia / 3 hours ago

27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
Factor.am / 6 hours ago

Լևոն Տեր–Պետրոսյանը բուժզննման է ենթարկվել
Sputnik Armenia / 7 hours ago