«Յանդեքս»-ի երեք գերհամակարգիչները՝ «Լյապունովը», «Գալուշկինը» և «Չերվոնենկիսը», տեղափոխվել են նոր վայրեր։ Այս մասին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից, գրում է Meduza-ն ։ Ընկերության պնդմամբ՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների ժամանակ գերհամակարգիչները չեն վնասվել։ «Դրանք դուրս են բերվել նախկին տեղակայման վայրերից և ներկայում տեղակայվում են նոր հաշվողական հարթակներում։ Գերհամակարգիչները շարունակելու են օգտագործվել «Յանդեքս»-ի ծառայությունների ենթակառուցվածքի ապահովման և հիմնարար լեզվային մոդելների ուսուցման համար»,- հայտնել են ընկերությունից։ Forbes-ի՝ ընկերությանը մոտ կանգնած աղբյուրի տվյալներով՝ այս գերհամակարգիչները միմյանցից անկախ են և կարող են գտնվել տարբեր վայրերում, քանի որ խոսքը ոչ թե մեկ սուպերկլաստերի, այլ երեք անկախ հանգույցների մասին է։ Հոկտեմբերի սկզբից Ուկրաինան սկսել է հարվածներ հասցնել «Յանդեքս»-ի տվյալների կենտրոններին։ Մեկ շաբաթվա ընթացքում ուկրաինական անօդաչուները հարձակվել են վեց տվյալների կենտրոններից երեքի վրա՝ Ռյազանի մարզի Սասովոյում, Կալուգայում և Վլադիմիրում։ «Յանդեքս»-ի երեք գերհամակարգիչներից երկուսը, որոնք օգտագործվում են նեյրոնային ցանցերի ուսուցման համար, տեղակայված էին Սասովոյի տվյալների կենտրոնում։ Դրանցից ամենահզորը, ըստ T-Invariant-ի, «Չերվոնենկիսն» է։ 2021 թվականին այն համաշխարհային գերհամակարգիչների Top 500 վարկանիշում զբաղեցրել էր 19-րդ տեղը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
«Յանդեքս»-ի երեք գերհամակարգիչները՝ «Լյապունովը», «Գալուշկինը» և «Չերվոնենկիսը», տեղափոխվել են նոր վայրեր։ Այս մասին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից, գրում է Meduza-ն։ Ընկերության պնդմամբ՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների ժամանակ գերհամակարգիչները չեն վնասվել։ «Դրանք դուրս են բերվել նախկին տեղակայման վայրերից և ներկայում տեղակայվում են նոր հաշվողական հարթակներում։ Գերհամակարգիչները շարունակելու են օգտագործվել «Յանդեքս»-ի ծառայությունների ենթակառուցվածքի ապահովման և …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 1 hour ago

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
Factor.am / 2 hours ago

Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
Factor.am / 2 hours ago

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 2 hours ago
Related coverage

Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը դեմ են արտահայտվել ԵՄ-ին Կանադայի ասոցացված անդամակցության գաղափարին. Euronews
168 Jham / 27 minutes ago

Սրիկանե՛ր, Նիկոլը հավերժ չէ․ շատ շուտով հենց դուք եք պատասխան տալու
Noyan Tapan TV / 31 minutes ago

Պուտինի վերջը մոտենում է․ նա իր նստավայրը վերածում է անառիկ ամրոցի
Noyan Tapan TV / 31 minutes ago

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը
1in.am / 31 minutes ago