ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը ԼՂ–ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում երեք փոփոխություն է կատարել, և նոր նախագիծը շուտով կդրվի շրջանառության մեջ։ Այդ մասին այսօր տեսանյութ է հրապարակել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։ Հոկտեմբերի 13–ին ԱԺ–ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում` Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ, որտեղ հիմնականում խոսվեց բնակապահովման ծրագրի խնդիրիներից։Թորոսյանը տեսանյութում նշում է, որ այդ քննարկման ժամանակ ստացած առաջարկների հիման վրա են որոշել փոփոխել բնակապահովման ծրագիրը։ Նախարարն ընդգծել է, որ առաջարկվող 3 փոփոխությունը նախնական են, որոնցից առաջինը վերաբերում է այլ հիփոթեքային վարկերով ձեռք բերված բնակարաններին սերտիֆիկատների տրամադրմանը և, հնարավոր է, այդ ժամկետը երկարացվի մինչև այս տարեվերջ։ «2–րդ փոփոխությունը վերաբերում է դրական մնացորդի օգտագործման պայմաններին։ Մենք թույլ կտանք դրական մնացորդով մարել հավելյալ հիփոթեքային վարկը, որը օգտագործվել է սերտիֆիկատով բնակարան ձեռք բերելու համար»,– տեղեկացրեց նախարարը։ 3–րդ փոփոխությունը, ըստ նրա` վերաբերում է ընտանիքում ծնված երեխաների հասանելիք սերտիֆիկատներին, որոնց ժամկետը, հավանաբար, ևս 1 տարով կերարացվի, քանի որ շատ քաղաքացիներ դեռ չեն հասցրել սերտիֆիկատով ձեռք բերել բնակարան, սակայն նրանց ընտանիքում երեխաներ են ծնվել։Հիշեցնենք՝ 2026 թ. հոկտեմբերի 5–ի տվյալներով` ԼՂ–ից (Արցախ) բռնի տեղահանված 8 563 անձի տրամադրվել է սերտիֆիկատ` պետական աջակցության ծրագրով ձեռքբերելու բնակարան, որից իրացվել է 4 911–ը։2023 թվականի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրումավելի քան 240 զոհ տվեց։ Հաջորդած օրերին Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան։ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանտվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետոԱրցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել Հայաստան։