Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից, որոնք «30 տարի շարունակ չեն կարողացել վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր»։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հաջիևն այս մասին խոսել է «Մշակույթի և մեդիայի երկխոսության Բաքվի հարթակում»։ «Կան որոշակի իրադարձություններ, որոնք մենք չենք կարող ջնջել պատմությունից։ Սակայն մենք մտադիր չենք ռևանշի դիմել»,- ասել է Հաջիևը՝ միաժամանակ ընդգծելով, որ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել, բայց նաև՝ մնալ միայն թղթի վրա։ Ադրբեջանի նախագահի օգնականի պնդմամբ՝ Բաքուն մշակել է համաձայնագրի նախնական սկզբունքները, իսկ Վաշինգտոնում դրա նախաստորագրումից հետո կարևոր քայլեր է ձեռնարկել հանուն խաղաղության։ Իլհամ Ալիևի օգնականի այս հայտարարությունը հնչում է Հայաստանի իշխանությունների՝ խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրելու պատրաստակամության ֆոնին։ Բաքուն, մինչդեռ, որպես պայմանագրի ստորագրման նախապայման շարունակում է պահանջել Հայաստանի Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը՝ պնդելով, թե դրանում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան։ The post Ռևանշի մտադրություն չունենք, բայց պայմանագիրը կարող է մնալ թղթի վրա․ Հիքմեթ Հաջիև appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռևանշի մտադրություն չունենք, բայց պայմանագիրը կարող է մնալ թղթի վրա․ Հիքմեթ Հաջիև

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Առանց Քոչարյանի ու Կարապետյանի. Փաշինյանի նպատակաը
Alpha News / 1 hour ago

21:00 Ամփոփում ենք օրը. դիտեք AlphaNewsroom-ի թողարկմանը
Alpha News / 1 hour ago

Գևորգ Թադևոսյանը՝ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Alpha News / 1 hour ago

«Պետության ճակատագրի հետ չի կարելի խաղ խաղալ». Էդգար Ղազինյանը՝ TRIPP համաձայնագրի վավերացման մասին
Alpha News / 2 hours ago
Related coverage

Իշխանությունից գնալը Նիկոլ Փաշինյանը չի որոշում, այլ Բրյուսելը.ՀՀ իշխանությանը 2 մլրդ դլոար է պետք
Pastinfo / 4 minutes ago

Говорить о влиянии разговора Путина со Стуббом и Стере на диалог в Абу-Даби рано — Песков
Sputnik Armenia / 5 minutes ago

Փաշինյանի իշխանությունները շարունակում են կուլ տալ Բաքվի վիրավորանքները I ԼՈՒՐԵՐ I 20:00
News.am / 8 minutes ago

ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
Factor.am / 9 minutes ago