Գերմանիայի, Հնդկաստանի և Նիդերլանդների գիտնականների համատեղ հետազոտությունը, որը ներկայացվել է ACM Web Conference 2026 գիտաժողովում, ուսումնասիրել է, թե ինչպես է OpenAI-ի ChatGPT-ն հետևում և վերլուծում օգտատերերի մուտքագրած տվյալները՝ նրանց թվային ամբողջական պրոֆիլները կազմելու համար, գրում է Futurism-ը։ Թվային դարաշրջանում, որտեղ տվյալների վրա հիմնված առաջարկների ալգորիթմները վաղուց դարձել են առօրյայի մաս, հետազոտությունը փաստում է․ չաթբոտերի հիշողությունն ապահովում է անհատականացման մի նոր մակարդակ՝ հիմնված այն անձնական տեղեկությունների վրա, որոնք օգտատերերը բացահայտում են մասնավոր զրույցների ընթացքում։ Սա ստեղծում է գաղտնիության նոր սպառնալիքներ և պահանջում է խորությամբ ուսումնասիրել այն մեխանիզմները, որոնք ընկած են նման անհատականացման հիմքում։ Ուսումնասիրության համար օգտագործվել են ChatGPT-ի 80 իրական օգտատերերի տրամադրած զրույցների պատմությունները, որոնք նրանք ստացել էին Եվրոպական միության տվյալների պաշտպանության օրենսդրության (GDPR) շնորհիվ։ Հետազոտողները 65 օգտատերերի փոխազդեցություններում հայտնաբերել են հիշողության 2,050 գրանցված միավոր։ Հատկանշական է, որ գրանցումների 96 տոկոսը կատարվել է չաթբոտի կողմից՝ միակողմանիորեն։ Սա նշանակում է, որ օգտատերերը գրեթե չեն վերահսկել, թե որ տվյալներն է ChatGPT-ն ֆիքսում շփման ընթացքում։ Պահպանված հիշողություններն ունեցել են բավականին բացահայտող բնույթ․ Ուսումնասիրված տվյալների մոտ 28%-ը պարունակել է GDPR-ի չափանիշներով սահմանված անձնական տվյալներ։ 52%-ը պարունակել է խորքային «հոգեբանական պատկերացումներ» օգտատերերի վերաբերյալ։ «Նախկինում հարթակներն ունեին մեկ նպատակ՝ ձեզ ցույց տալ գովազդ և միջնորդ հանդիսանալ ձեր և գովազդատուի միջև։ Սակայն այժմ նրանք անմիջականորեն խոսում են ձեզ հետ, հետևաբար՝ ցանկանում են ավելին իմանալ ձեր մասին, որպեսզի զրույցը լինի առավել արդյունավետ», — նշում է հետազոտության առաջատար հեղինակ Աբհիշեկ Դաշը (Abhisek Dash): Հետազոտողները պարզել են նաև, որ որոշ դեպքերում ChatGPT-ի գրանցած հիշողությունները հիմնված են եղել լոկ ենթադրությունների վրա։ Օրինակ, երբ օգտատերերից մեկը խնդրել է առաջարկել «Nirvana» խմբի նման երաժշտություն, չաթբոտն արձանագրել է, որ օգտատերը «սիրում է Nirvana-ն»։ Սա մի եզրահանգում է, որը հստակ նշված չի եղել և հիմնված է եղել կանխավարկածի վրա (թեև, ըստ հետազոտության, ChatGPT-ն այդ ենթադրությունը նշել է որպես «թույլ հիմնավորված»)։ Իհարկե, հետազոտությունն ունի որոշակի սահմանափակումներ, քանի որ OpenAI-ի հիշողության համակարգը պարբերաբար թարմացվում է (օրինակ՝ հունվարին ընկերությունը ներդրեց հիշողության համադրման ավելի կատարելագործված համակարգ)։ Բացի այդ, օգտատերերը կարող են անջատել հիշողության պահպանման ֆունկցիան։ Հիշողության ֆունկցիան, անշուշտ, ունի իր գործնական հարմարավետությունը։ Ակտիվ օգտատերերը ստիպված չեն լինում ամեն անգամ չաթբոտին հիշեցնել իրենց մասնագիտությունը կամ նախասիրությունները։ Սակայն այն կարող է դառնալ նաև կախվածության և այլ լուրջ հետևանքների պատճառ․ «ԱԻ փսիխոզ» (AI psychosis). 2025 թվականի ապրիլին ChatGPT-ի հիշողության խոշոր թարմացումից հետո արձանագրվեցին բազմաթիվ դեպքեր, երբ օգտատերերը չաթբոտերի հետ շփման արդյունքում հայտնվում էին ցնորային վիճակներում։ Սահմանների ջնջում. Հետազոտողները զգուշացնում են, որ չաթբոտերի «հարաբերական» բնույթը ստեղծում է գաղտնիության նոր ռիսկեր։ Շատերը չաթբոտերին չեն ընկալում որպես պարզ գործիք, այլ դրանց հետ վարվում են ինչպես գործընկերոջ կամ ընկերոջ հետ՝ հայտնելով շատ անձնական մանրամասներ։ «Սա ձևավորվող նոր ռիսկ է, քանի որ սահմաններն այլևս ջնջված են։ Համակարգը հանդես է գալիս որպես ձեր խորհրդատուն, ընկերը, բժիշկը կամ իրավաբանը, ուստի այն տեղեկատվություն ունի ամեն ինչի մասին, — ընդգծում է Աբհիշեկ Դաշը։ — Եթե համակարգը ձեզ այդքան լավ է ճանաչում, և նրա նպատակը ձեր համոզմունքներին հարմարվելն ու ձեր մտքերը շոյելն է՝ ձեզ կրկին ու կրկին հետ վերադարձնելու համար, ապա դա կարող է ունենալ աղետալի հետևանքներ՝ ծայրահեղ քաղաքական բևեռացումից մինչև նախապաշարմունքների ու կանխակալության ամրապնդում»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ChatGPT-ն գաղտնի հոգեբանական դիմանկարներ է կազմում իր օգտատերերի համար
Չաթբոտերը ձևավորում են օգտատերերի մանրամասն «ալգորիթմային ինքնադիմանկարները»՝ հիշողության մեջ պահելով անձնական տեղեկությունները՝ գերանհատականացված փորձառություն ապահովելու նպատակով։ Հետազոտողները ահազանգում են, որ սա պարունակում է գաղտնիության լուրջ ռիսկեր։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Հայկական հագուստի և տեքստիլի արտահանումը ԵՄ աճել է 17,2%-ով
Armenian Business News (ABNews) / 4 hours ago

Փախուստ էկրաններից․ գրքերի անսպասելի հաղթարշավը թվային դարում
Armenian Business News (ABNews) / 6 hours ago

Հայաստանը՝ հանգույց Արևելք-Արևմուտք հաղորդակցությունում
Armenian Business News (ABNews) / 6 hours ago

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 2026 Թ․
Armenian Business News (ABNews) / 7 hours ago
Related coverage

ԱՄՆ–ն ու Իսրայելը համաձայնեցրել են Իրանի ուղղությամբ հարվածները վերսկսելու ծրագիրը. ԶԼՄ
Sputnik Armenia / 4 hours ago

Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի առաջիկայում. Նատալյա Սինորյան
Shant News / 5 hours ago

TRIPP-ի շուրջ բանավեճը շարունակվեց նաև վավերացումից հետո
Shant News / 6 hours ago

Սերտ կապի մեջ ենք ԱՄՆ-ի հետ տիեզերքին առնչվող հարցերով. Պուտին
Public Television of Armenia — 1Lurer / 6 hours ago