Իրանի Արտգործ նախարարութեան խօսնակ Էսմայիլ Բաղային այսօր կայացած մամլոյ ասուլիսի ընթացքում անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապեութեան նախագահ դկտր. Մասուդ Փեզեշքիանի Մոսկւա կատարելիք այցին ասել է, որ այցի նպատակն է, գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովին մասնակցելը: Նա յաւելել է. «Այս այցը մեծ նշանակութիւն ունի թէ՛ աշխարհում էներգակիրների, յատկապէս՝ գազ մատակարարող կարեւոր երկրների միջեւ երկխօսութեան եւ խորհրդակցութիւնների տեսանկիւնից, թէ՛ երկկողմ հանդիպումների առումով, որ նախագահը կունենայ մասնակից երկրների իր գործընկերների հետ։ Այս հանդիպմանը կը մասնակցեն նաեւ մեր գործընկերները՝ Նաւթի նախարարութիւնից»։